Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՆ. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս

ԱՆ. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս
29.03.2020 | 23:04

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն՝ հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նա հավելել է, որ իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: «Նրանք վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ», - ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:


Ըստ այդ վիճակագրության` հաստատված դեպքերի թիվը 424 է, 30 անձ ապաքինվել է, 3-ը մահացել է: Տեստերից 2054-ը բացասական արդյունք են տվել, 391 անձ փաստացի բուժվում է:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ