«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է 2690 մարդ

Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է 2690 մարդ
29.03.2020 | 23:06

Չեխիայում մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 2690-ի, մահացել է 13 հիվանդ: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, որ կառավարությունը կդիմի խորհրդարան՝ մինչև ապրիլի 11-ը գործող արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու առաջարկով: Չեխիայում մեղմել են առևտրի և որոշ ծառայությունների նկատմամբ սահմանված արգելքները, սակայն բնակիչները պարտավոր են բոլոր հանրային վայրերում և տրանսպորտում պաշտպանիչ դիմակներ կրել: Պահանջը խախտելու համար նախատեսվում է խոշոր տուգանք:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ