«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ավինյան. ԱԺ-ում քննարկվելու է փաթեթ, որը թույլ կտա օնլայն տեղեկություն ստանալ վարակակիրների շփման շրջանակի մասին

Ավինյան. ԱԺ-ում քննարկվելու է փաթեթ, որը թույլ կտա օնլայն տեղեկություն ստանալ վարակակիրների շփման շրջանակի մասին
30.03.2020 | 14:10

Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, հայտնում են կառավարությունից:


«Ազգային ժողովում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը մեզ թույլ է տալու օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը: Այս քննարկման հիմնական նպատակն է լինելու մեր բոլորի ջանքերը և գործողությունները համակարգել և տանել մեկ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք այսօր խոսենք նրանից թե ինչ գործընթացներ են տեղի ունենում, և ինչպես են վարակի շղթաները բացահայտվում: Մենք էլ կներկայացնենք թե ինչ գործիքակազմ է արդեն իսկ ստեղծվել, և ինչպես դա կարող է օգտագործվել, որպեսզի բացահայտման գործընթացն ավելի արդյունավետ դառնա», - ասել է Ավինյանը նիստի սկզբում:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառման միջոցով ինքնամեկուսացման ռեժիմի վերահսկման և կորոնավիրուսի վարակակիրների շփման շրջանակի բացահայտման հնարավորությունները:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ