ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում մոտենում է 34 000-ի

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում մոտենում է 34 000-ի
30.03.2020 | 14:14

Կորոնավիրուսի համաճարակի զոհերի ընդհանուր թիվն աշխարհում մոտենում է 34 000-ին: Մահացածների ամենամեծ թիվը Իտալիայում է՝ 11 000 մարդ, և Իսպանիայում՝ 7 000, վարակի հայտնաբերված դեպքերի քանակով առաջին տեղում է ԱՄՆ-ը: Իշխանություններն սկսել են ուսումնասիրել քաղաքացիների տեղաշարժը սմարթֆոնների միջոցով: Գերմանիայում վարակվածների թիվն ավելի քան 62 000 է, սակայն մահացության դեպքերը համեմատաբար քիչ են՝ 525: Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով այսօրվանից գործում է «ընդհանուր մեկուսացման ռեժիմ»: Տանից դուրս գալ կարելի է միայն աշխատանքի, մոտակա խանութ և դեղատուն գնալու, նաև աղբ թափելու և շանը դուրս հանելու համար, սակայն տանից ոչ հեռու քան 100 մետր: Այս պայմանների պահպանմանը կհետևի այսպես կոչված «հսկողության խելացի համակարգը», ինչը խոստանում են ստեղծել մեկ շաբաթվա ընթացքում՝ Մոսկվայի բնակիչները պետք է գրանցվեն քաղաքի կայքում և ստանան QR կոդ, որը հասանելի կլինի ոստիկանությունը: Խախտումների համար տուգանքներ են նախատեսված: Պետդուման պատրաստվում է զգալիորեն ավելացնել դրանց չափերը: Ռուսաստանում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսային վարակի 1500 դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է: Հանգստյան օրերին առաջին մահվան դեպքերը գրանցվել են Պսկովում, Սանկտ Պետերբուրգում, Օրենբուրգում:
Չինաստանում համաճարակը պաշտոնապես ավարտված է հայտարարվել, Ուհանը դանդաղ վերադառնում է սովորական կյանքի:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ