Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ում չի բացառվում վարակից 100-200 000 զոհերի հնարավորությունը

ԱՄՆ-ում չի բացառվում վարակից 100-200 000 զոհերի հնարավորությունը
30.03.2020 | 14:16

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության նոր միջոցառումների մասին: Լրագրողների հետ ճեպազրույցին մասնակցել են փոխնախագահ Մայք Փենսը, Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչին, կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով Սպիտակ տան հատուկ հանձնախմբի համակարգող, նախկինում բժիշկ և դիվանագետ Դեբորա Բիրքսը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար դաշնային իշխանության մակարդակով սահմանված արգելքները, այդ թվում՝ սոցիալական հեռավորության պահանջը, կերկարաձգվեն մինչև ապրիլի վերջ:

Դեռ օրեր առաջ Թրամփն ասել է, թե երկրի տնտեսական ակտվիվությունը վերականգնելու համար ճիշտ կլինի սահմանափակումներից հրաժարվել մինչև ապրիլի 12-ը՝ Սուրբ Հարության օրը, քանի որ այլապես մոլորակի թիվ մեկ տնտեսությանը կսպառնա կաթված` դրանից բխող բոլոր քաղաքական, տնտեսական և սոցիալական հետևանքներով: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը վերանայել է իր այդ մոտեցումը: «Մենք երկարաձգում ենք մեր հանձնարարականները մինչև ապրիլի 30-ը, մենք կարող ենք ակնկալել, որ մինչև հունիսի 1-ը արդեն կլինենք վերականգնման ճանապարհին», - հայտարարել է Դոնալդ Թրամփը: Նախագահը և նրա հետ ճեպազրույցին մասնակցող Էնթոնի Ֆաուչին ու Դեբորա Բիրքսը խոսել են նաև հնարավոր կորուստների ծավալի մասին՝ նշելով, որ հնչեցվելիք վիճակագրությունն այս պահին ունի տեսական բնույթ և բազում վերլուծությունների, այդ թվում՝ համակարգչային մոդելավորման արդյունք է: Մասնագետները ենթադրում են, որ համավարակը ԱՄՆ-ում գագաթնակետին կհասնի առաջիկա երկու շաբաթում: Այս պայմաններում չի բացառվում, որ Ամերիկայում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից կմահանա 100- 200 000 մարդ: Թվերն, իհարկե, ճնշող են, բայց ավելի աղաղակող է պատկերը, որը հնարավոր կլինի արտակարգ միջոցներ չձեռնարկելու պարագայում. այդ դեպքում մասնագետները չեն բացառում Covid 19-ից մեկևկեսից մինչև 2 200000 զոհեր ունենալու վտանգի մասին: «Խոսում եք 2 200 000 մահերի մասին, եթե մենք կարողանանք այս թիվն իջեցնել, ասենք, մինչև 100 000, ինչն իհարկե ինքնին սարսափելի է, 100 000 կամ ավելի քիչ, կամ 100- 200 000, ես կասեմ, որ մենք բոլորս միասին շատ լավ ենք աշխատել, միայն պատկերացրեք՝ հնարավոր է 2 200000», - ասել է Թրամփը: Նա գովեստով է խոսել այն ընկերությունների մասին, որոնք արդեն ձեռնարկում են պաշտպանիչ պարագաներ, թոքերի օդափոխության սարքեր և այլ տեխնիկա արտադրելու կամ ներմուծելու ջանքեր: Որոշ չափով սրտնեղած՝ նա ասել է, թե մամուլը հաճախ ուշադրություն չի դարձնում դրական տեղաշարժի վրա: Թրամփն ընդգծել է, որ բանակի շինարարների ջանքերով Նյու Յորքում չորս օրում կառուցվել է 2 900 մահճակալով հիվանդանոց, տարբեր նահանգներ ստացել են թոքերի օդափոխության հազարավոր համակարգեր, կիրառվում են բուժման էքսպերիմենտալ մեթոդներ, այդ թվում՝ կորոնավիրուսից ապաքինված մարդու արյան պլազմայի ներարկումը հիվանդին, արտադրվում են արագ ախտորոշման սարքեր, շարունակվում է աշխատանքը վակցինա և դեղամիջոցներ ստեղծելու վրա:


Այս պահին, ըստ Դոնալդ Թրամփի, հույժ կարևոր է, որ բնակիչները կատարեն պահանջները և տներից դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարենի խանութ, դեղատուն, բուժհիմնարկ գնալու համար:
Սպիտակ տան ղեկավարը հավաստիացրել է, որ Ամերիկան իր ամբողջ ահռելի տնտեսական և գիտատեխնիկական հզորությամբ հակահարված է տալիս այդ անտեսանելի և մահաբեր թշնամուն, և Ամերիկայի ու ամբողջ աշխարհի մղած այդ պայքարը կավարտվի հաղթանակով:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ