Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուստամ Բադասյան. Կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին

Ռուստամ Բադասյան. Կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին
30.03.2020 | 14:20

Պանդեմիայի տարածման և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Եթե արտակարգ դրությունը առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին: Իհարկե, մեկ անգամ ևս շեշտեմ, որ սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն: Այսինքն՝ այլ արտակարգ դրությունում միջամտությունն անձնական տվյալների և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Սա ավարտվում է արտակարգ դրության ավարտմամբ, և տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամամբ սահմանված մարմիններին», - պարզաբանեց նախարարը: Ռուստամ Բադասյանը նշեց, որ կատարվելու է հաճախորդի տեղորոշում, ֆիքսվելու են նրա հեռախոսահամարի հետ ուղիղ կամ միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը:

«Ուզում եմ շեշտել, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու», - նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ տեղեկատվության ապօրինի օգտագործումը հետապնդվում է օրենքով:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ