Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռուստամ Բադասյան. Զանգերի սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար

Ռուստամ Բադասյան. Զանգերի սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար
30.03.2020 | 14:22

Աժ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության ժամանակ համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու հարցը։ ԼՀ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված զանգերի ֆիքսումը, եթե մարդիկ իրենց տներում նստած են և շփումներ չեն ունենում այլ անձանց հետ։


«Գիտեք, որ 14-օրվա ժամկետը ռիսկային է վարակակրի հետ շփումը հետևանքներ առաջացնելու համար։ Այդ ինֆորմացիան լոկացիայի հետ մեկտեղ անհրաժեշտ է հասկանալու համար, թե վարակված անձը ում հետ է կոնտակտ ունեցել։ Տարբեր օպերատորների տեղեկատվությունն է մի տեղ հավաքվում և մի օպերատորից մյուսին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար», - ասաց նախարարը։ Եղիազարյանը նաև հետաքրքրվեց, թե տեխնիկական առումով ինչպես են պատրաստվում ֆիքսել, եթե, օրինակ, անձը սմարթֆոն չի օգտագործում կամ էլ սմարթֆոնի վրա «ջիպիէս» համակարգը միացված չէ։ Բադասյանը նշեց, որ եթե անձը վարակված է և նրա հետ կոնտակտավորվածները պարզ են, կարող է զանգից հետո պահանջվել, որպեսզի անձը հավելված օգտագործի, որի միջոցով ավելի հեշտ կլինի տեղը որոշել։

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ