Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից

Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից
30.03.2020 | 14:25

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, որը վարակվել էր կորոնավիրուսով, դուրս է գրվել Մեքսիկայի հիվանդանոցներից մեկից՝ հայտնում է CNN-ը՝ հղում անելով մեքսիկական Գերրերո նահանգի առողջապահության նախարարության աղբյուրին: Դոմինգոն պատմել է կորոնավիրուսով վարակի մասին մարտի 22-ին: Ավելի ուշ լրատվամիջոցները, հղում անելով արտիստի ներկայացուցչին, հայտնել էին, որ բարդությունների պատճառով Դոմինգոն հոսպիտալացվել է Գերրերո նահանգի Ակապուլկոյի մասնավոր հիվանդանոցում:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ