Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արարատ Միրզոյան. Հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալը, թե երկու մարդ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել

Արարատ Միրզոյան. Հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալը, թե երկու մարդ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել
30.03.2020 | 14:37

Քաղաքացիների տեղորոշման պահը հասկանալի է. պետությունը կարող է կարիք ունենալ իմանալու, թե որ երկու անձինք են գտնվել միևնույն տարածքում: Բայց հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալը, թե երկու մարդ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:


Նախարարը նկատեց, որ զանգերի վերահսկման մեխանիզմը կարևոր է հետևյալ առումով. «Պատկերացնենք՝ ինձ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս: Նախորդ 14 օրերի իմ լոկացիան բավարար չէ, քանի որ որոշակի լայն շրջանակ է ընդգրկում: 14 օրվա իմ կատարած զանգերի վերհանումը և ճշտումը՝ այսինչ ժամկետում հանդիպել են ինձ, ինֆորմացիայի գեներացումը կնպաստի, որ վիճակագրական տվյալների վրա իրավասու մարմինները կարողանան միջոցառումներ իրականացնել: Դա է իմաստը, այլ իմաստ չկա», - ասաց Ռուստամ Բադասյանը: Արարատ Միրզոյանը նշեց՝ այնուամենայնիվ իր տպավորությամբ՝ ավելորդ միջոցառում է: Նա հետաքրքրվեց՝ կառավարությանը կսահմանափակե՞ն, եթե այս մասով ԱԺ-ն առարկի առայժմ ձեռնպահ մնալ տվյալ կարգավորումից: Նախարարը նշեց, որ սա ինքնանպատակ գործողություն չէ, մշակվել է ՏՏ մասնագետների խորհրդով:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ