Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը
30.03.2020 | 14:40

Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 704 068-ի: Ինչպես հետևում է Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալներից, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 33 219 մարդ: Այսօրվա դրությամբ՝ ողջ աշխարհում ապաքինվել է 149 219 հիվանդ, ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 519 969 մարդ: Ամենից շատ վարակակիրներ ունեցող երկրներն են ԱՄՆ-ն, Իտալիան, Չինաստանը, Իսպանիան, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Իտալիան, Իսպանիան, Չինաստանը, Իրանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան: Վիրուսը տարածվել է 177 երկրում:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ