Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
30.03.2020 | 14:42

Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի՝ Twitter- ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Նրա տվյալներով, 24 ժամում իրականացված 9․982 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.815 նոր դեպք, գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք։ Թուրքիայում իրականացվել է 65․446 թեստ, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9․982 և մահվան 131 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 105 մարդ։ 568 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր։

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ