«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

COVID-19-ից ապաքինվածների թիվն անցել է 151 000-ը

COVID-19-ից ապաքինվածների թիվն անցել է 151 000-ը
30.03.2020 | 14:43

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով ՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 723 000-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 33 000-ը: Ապաքինվածների թիվը կազմում է 151 798: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 142 637 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը՝ 2 485: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 97689-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով՝ 10 779 մարդ:


Վարակվածների թվով երրորդ տեղում Չինաստանն է, որտեղ ընդհանուր թիվը կազում է 81470: Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:
Չինաստանին, վարկվածության թվով մոտենում է Իսպանիան, որտեղ ընդհանուր թիվը 80 110 է: Այստեղ ևս բարձր է մահացության ցուցանիշը: Կորոնավիրուսով պայմանավորված մահացել է 6 803 մարդ: Իսպանիային հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 62435 է: Վարակվածության բարձր ցուցանիշ ունենալով հանդերձ, ցածր է մահացության ցուցանիշը՝ կազմելով 541:


Վիրուսից վարակվածության նկատելի աճ է գրանցվել Ֆրանսիայում. այն շրջանցել է Իրանին: Ֆրանսիայում գրանցվել է վարակի հաստատված 40 174 դեպք: Մահացել է 2 606 մարդ: Ֆրանսիային հաջորդում է Իրանը՝ 38309 հաստատված դեպքով: Այստեղ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2 640: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 19 522 է, Շվեյցարիայում՝ 14 829: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 91 դեպք կա, Ռուսաստանում` 1534, Թուրքիայում 9 217: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ