Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրահանձնաժողովն Արևելյան գործընկերության երկրներին 140 միլիոն եվրո է հատկացրել

Եվրահանձնաժողովն Արևելյան գործընկերության երկրներին 140 միլիոն եվրո է հատկացրել
30.03.2020 | 22:31

Բրյուսելում ա Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիսոներոն տեղեկացրել է. «Մեր Արևելյան գործընկերների համար Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, հրատապ կարիքների համար, որպեսզի օգնի մեղմել այդ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները»:

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ