Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նաիրա Զոհրաբյան. Չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել

Նաիրա Զոհրաբյան. Չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել
30.03.2020 | 22:33

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության ներկայացրած նախագծին: Խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը և հորդորեց կառավարությանը հետ տանել նախագիծը: «Սա ոչ միայն հետընթաց է ժողովրդավարությունից, այլ դուք աննպատակ գործ եք անելու: Այն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուսրները ծախսեք սահմաներին, ՀՀ բոլոր մուտքերին թեստեր դնելու համար, չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար: Այսօր նամակ է եկել ինձ՝ «Եվս մի քանի օր և ես խանութից գողություն եմ անելու» բովանդակությամբ, այս խնդիրները լուծեք»,-ասաց նա:
Պատգամավորը ընդգծեց, որ բոլոր իշխանությունների ժամանակ իրեն գաղտնալսել են, թեև ինքը «խնդիր չունի»: «Բայց ո՞նց եք անելու, ասում եք՝ ով չունի սմարթֆոն տալու ենք, հա՞, լո՞ւրջ եք աասում: Հիմա մեր հայրենակցիները կդիմեն, կասեն՝ դե մեզ բոլորիս սմարթֆոններ տվեք»,- ասաց նա:


Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ կառավարությունն այս հարցում բավականաչափ ուշացել է: «Ամենամեծ ռիսկը այս դահլիճում է, երբ 132 պատգամավոր ժամերով փակված են մի տեղ, ռեալ քայլերի մասին մտածեք: Միջագային փորձ եք նշում, բայց որևէ երկրում ես նման փորձ չտեսա: Հետ տարեք նախագիծը, այն առավել մեծ խուճապ է առաջացնելու, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել: ԲՀԿ-ն այս նախագծին քվեարկելու է դեմ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ