«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սերբիայում ուղղափառ եպիսկոպոս է մահացել կորոնավիրուսից

Սերբիայում ուղղափառ եպիսկոպոս է մահացել կորոնավիրուսից
30.03.2020 | 22:40

Բելգրադում կորոնավիրուսից մահացել է Վալևսկի եպիսկոպոս Միլյութինը, նա համաճարակի հետևանքով առաջին զոհն է դարձել ուղղափառ եպիսկոպոսների շրջանում, հայտնել է Սերբական Ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը:


«Մեծ վշտով հայտնում ենք, որ Բելգրադում մահացել է մեր սիրելի հոգևոր հայրը՝ Վալևսկի եպիսկոպոս Միլյութինը: Պատճառը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ոչ տևական հիվանդությունն էր», - ասվում է սերբական եկեղեցու կայքում: Նա մահացել է կիրակի երեկոյան՝ «Դրագիշա Միսովիչ» կլինիկայում:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ