Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ-ն ՀՀ-ին աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար

ԵՄ-ն ՀՀ-ին աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար
30.03.2020 | 22:44

ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին այս դժվարին ժամանակներում և աջակցություն կտրամադրի ՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար: Եվրոպական միությունը 140 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ կտրամադրի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում Հայաստանին՝ առավել անմիջական կարիքներին արձագանքելու նպատակով:

Եվս 700 միլիոն եվրո կվերաձևակերպվի տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը ուղղելով ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ