«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Երկրաշարժ Քարվաճառից 33 կմ դեպի հյուսիս-արևելք

Երկրաշարժ Քարվաճառից 33 կմ դեպի հյուսիս-արևելք
30.03.2020 | 22:48

Մարտի 30-ին, ժամը 16:09-ին հյուսիսային լայնության 40․160 և արևելյան երկայնության 46․420 աշխարհագրական կոորդինատներով՝ Քարվաճառից 33 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնում ուժգնությունը՝ 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Նոր Էրքեջ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ