«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Կա­ռա­վա­րու­թ­յու­նը՝ եր­կու դեմ­քով

Կա­ռա­վա­րու­թ­յու­նը՝ եր­կու դեմ­քով
31.03.2020 | 00:05
Ե­րեկ ար­տա­հերթ նիստ էր ԱԺ-ում և կա­ռա­վա­րու­թյու­նում: Հա­կա­սա­կան զգա­ցում­ներ են ա­ռա­ջա­նում այդ ար­տա­հերթ­նե­րից: Կա­ռա­վա­րու­թյու­նը մի ձեռ­քով ըն­դու­նում է հա­սա­րա­կու­թյան խո­ցե­լի խմ­բե­րի նվա­զա­գույն կեն­սա­պա­հով­ման ո­րո­շում­ներ, ո­րոնց ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին հնա­րա­վոր է դա­տել միայն կեն­սա­գոր­ծու­մից հե­տո: Մյուս ձեռ­քով կա­ռա­վա­րու­թյունն ԱԺ է ու­ղար­կում օ­րի­նագ­ծեր, որ, մեղմ ա­սած, տա­րա­կու­սե­լի են: Թե անձ­նա­կան տվյալ­նե­րի պաշտ­պա­նու­թյան, հա­ղոր­դակ­ցու­թյան ա­զա­տու­թյան ու գաղտ­նիու­թյան ի­րա­վունք­նե­րին մի­ջամ­տե­լու նա­խա­գի­ծը, թե կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած­նե­րին չդիա­հեր­ձե­լու: Փաս­տա­ցի՝ Աժ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նից սկ­սած՝ շա­տե­րը տա­րա­կույս­ներ ու­նեին, բայց ԱԺ-ն ե­րեկ ա­ռա­ջին ըն­թերց­մամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռն­պահ ձայ­նե­րով, ըն­դու­նեց «Ար­տա­կարգ դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի մա­սին» ՀՀ օ­րեն­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին և «Է­լեկտ­րո­նա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րը։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին: Քն­նարկ­ման ըն­թաց­քում այդ­պես էլ հաս­կա­նա­լի չդար­ձավ օ­րի­նագ­ծի ՕԳԳ-ն, ի­մա՝ այդ­քան ռե­սուրս­ներ ներդ­նե­լով ի՞նչ ան­հե­տաձ­գե­լի հարց է լուծ­վում, որ այ­լընտ­րանք չու­նի: Կո­րո­նա­վի­րու­սակ­րի ա­րեա­լը պետք է ո­րոշ­վեր դեռ փետր­վա­րին, փետր­վա­րից օ­դա­նա­վա­կա­յա­նում պետք է թես­տա­վոր­վեին Հա­յաս­տան մտ­նող­նե­րը, կա­րան­տի­նը այն ժա­մա­նակ պի­տի հայ­տա­րար­վեր: Այն ժա­մա­նակ Հա­յաս­տա­նը ապ­րում էր աշ­խար­հի ժա­մա­նա­կից կտր­ված՝ իր ներ­քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի մեջ, ու հի­մա մեղ­քի զգա­ցու­մից, թե ա­պաշ­խա­րե­լու ցան­կու­թյու­նից՝ ար­վում են քայ­լեր, որ ռե­սուս­նե­րի ա­նար­դյու­նա­վետ ծախս են: Փո­խա­րե­նը՝ կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է մտա­ծեր ու մտա­ծի իր քայ­լե­րով սեր­մա­նած տագ­նա­պը ցրե­լու մա­սին, թես­տե­րի ու թո­քե­րի օ­դա­փոխ­ման հա­մա­կար­գե­րի գն­ման, բուժս­պա­սարկ­ման ո­րա­կի բա­րե­լավ­ման: Ե­թե այդ­քան տխուր չլի­ներ, զա­վեշտ է, երբ նա­խա­րա­րը կո­չով դի­մում է քա­ղա­քա­ցի­նե­րին՝ ձեր նկու­ղում պա­տա­հա­բար թո­քե­րի օ­դա­փոխ­ման փչա­ցած սար­քեր չու­նե՞ք: Ե­թե ու­նեք, հանձ­նեք, որ սար­քենք, օգ­տա­գոր­ծենք: Դա ա­վե­լի է­ժան է ու հեշտ, քան նո­րը ձեռք բե­րե­լը: Շատ ա­վե­լի խե­լա­միտ էր ժա­մա­նա­կին սար­քին սար­քեր ձեռք բե­րե­լը, կամ էլ՝ ին­ժե­նե­րա­կան մտ­քի ու տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հա­մադ­րու­մով Հա­յաս­տա­նում ար­տադ­րու­թյուն ստեղ­ծե­լը: Դա է ճգ­նա­ժա­մի չի­նա­կան հիե­րոգ­լի­ֆի հնա­րա­վո­րու­թյան ի­մաս­տը, ոչ թե ան­գամ այս պայ­ման­նե­րում բնակ­չու­թյա­նը գրանց­ված ու չգ­րանց­ված աշ­խա­տա­տե­ղեր ու­նե­ցող­նե­րի բա­ժա­նե­լը: Ինչ հեշտ է «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիոն» Հա­յաս­տա­նը վե­րած­վում հա­կա­ժո­ղովր­դա­վա­րու­թյան խառ­նա­րա­նի, որ վատ­նում է ու­նե­ցած մի­ջոց­նե­րը՝ չկա­րո­ղա­նա­լով տե­ղին ծախ­սել:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Պարզ­վում է՝ Հա­յաս­տա­նը ոչ միայն գլ­խա­վոր վա­րա­կա­բան չու­նի, այլև չու­նի դիա­հերձ­ման անվ­տանգ պայ­ման­ներ: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը պար­տա­վոր չէ՞ր կան­խա­տե­սել, որ կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը լե­տալ ել­քեր է ու­նե­նա­լու, ի՞նչ է ար­վե­լու այդ դեպ­քում: Ել­քը գտն­վել է՝ ե­րեկ ԱԺ-ն քն­նար­կում էր «Բնակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու օ­րի­նա­գի­ծը, և ա­ռող­ջա­պա­հու­թյան փոխ­նա­խա­րար Ա­նա­հիտ Ա­վա­նե­սյա­նը միան­գա­մայն լուրջ հայ­տա­րա­րում էր, որ կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած ան­ձի հեր­ձու­մը կա­րող է ա­ռա­ջաց­նել վա­րա­կի տա­րած­ման ան­նա­խա­դեպ հետևանք­ներ, ուս­տի պետք չէ դիա­հեր­ձել: Այ­սինքն՝ մար­դու ի­րա­վունք­նե­րը ևս մեկ ան­գամ ծա­լում ու մի կողմ ենք դնում: Դիա­հեր­ձու­մը պետք է ոչ միայն հա­րա­զատ­նե­րին, այլև բժիշկ­նե­րին, հաս­կա­նա­լու՝ ինչ սխալ են ա­րել, որ ու­րիշ հի­վան­դի դեպ­քում չա­նեն: Վեր­ջա­պես տվյալ­նե­րի բա­զա է կու­տա­կում վա­րա­կա­բան­նե­րի հա­մար: Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել: Ֆորս մա­ժո­րի պայ­ման­նե­րում պա­հանջ­վող դիա­հեր­ձա­րան ստեղ­ծեք, ոչ թե սմարթ­ֆոն բա­ժա­նեք, որ իբր վա­րա­կա­կիր տե­ղո­րո­շեք:
Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ