«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Կո­րո­նա­վի­րու­սը կեն­սա­բա­նա­կան պա­տե­րա՞զմ է

Կո­րո­նա­վի­րու­սը կեն­սա­բա­նա­կան պա­տե­րա՞զմ է
31.03.2020 | 01:10
Ըստ էու­թյան, ա­վե­լաց­նե­լու բան չկա։ Ինչ վե­րա­բե­րում է Չի­նաս­տա­նին (իսկ կո­րո­նա­վի­րու­սի բռն­կումն Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը (ԱՀԿ )մար­տի 11-ին հայ­տա­րա­րել է հա­մա­ճա­րակ), ա­պա այն­տեղ է­լի ինչ-որ բան է ե­ղել։ Մենք ո­չինչ չենք պն­դում, ինչ­պես և ի­րան­ցի գե­նե­րալ­ներն ա­ռայժմ չեն պն­դում։ Սա­կայն փետր­վա­րի 6-ին հա­մաշ­խար­հա­յին տե­ղե­կա­դաշ­տում սկ­սեց մի ան­հա­վա­նա­կան վար­կած տա­րած­վել։ Ինչ­պես հա­ղոր­դել է թուր­քա­կան «Faktxeber» հա­մա­ցան­ցա­յին լրատ­վա­մի­ջո­ցը, ՉԺՀ-ն հե­տաքր­քիր տն­տե­սա­կան մար­տա­վա­րու­թյուն է կի­րա­ռել և մի քա­նի օ­րում վաս­տա­կել ա­վե­լի քան 20 մլրդ դո­լար։ Բա­ցի դրա­նից, վե­րա­դարձ­րել է հենց սե­փա­կան չի­նա­կան մե­նա­տի­րու­թյուն­նե­րի բաժ­նե­տոմ­սե­րի մոտ 30 %-ը։ ՉԺՀ նա­խա­գահ Սի Ցզին­պի­նը գե­ղե­ցիկ կեր­պով հի­մա­րաց­րել է ԵՄ-ը և Ա­մե­րի­կան։ Փոր­ձենք «Faktxeber»-ի օգ­նու­թյամբ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին բա­ցատ­րել, թե որն է կո­րո­նա­վի­րու­սի ծագ­ման նոր վար­կա­ծի էու­թյու­նը։ Պարզ­վում է, որ նախ­կի­նում չի­նա­կան տեխ­նո­լո­գիա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի բաժ­նե­տոմ­սե­րի մի մա­սը պատ­կա­նում էր ար­տա­սահ­ման­ցի, հիմ­նա­կա­նում՝ ա­մե­րի­կա­ցի ու եվ­րո­պա­ցի ներդ­րող­նե­րին, իսկ դա նշա­նա­կում է, որ ծանր ու քի­միա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ե­կա­մուտ­նե­րի գրե­թե կե­սը գնում էր ոչ թե Չի­նաս­տա­նի գան­ձա­րան, այլ Արևմուտ­քի «ֆի­նան­սա­կան շնաձկ­նե­րի» հա­շիվ­նե­րին։ Եվ, ինչ­պես են­թադ­րում է լրատ­վա­մի­ջո­ցը, նաև Իս­րա­յե­լի ո­րոշ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­շիվ­նե­րին...
ՈՒ­հա­նի ի­րադ­րու­թյան կա­պակ­ցու­թյամբ չի­նա­կան դրա­մը՝ յուա­նը, սկ­սեց կտ­րուկ ան­կում ապ­րել, բայց ՉԺՀ-ի կենտ­րո­նա­կան բան­կը ո­չինչ չէր ա­նում յուա­նի փո­խար­ժե­քը պա­հե­լու հա­մար։ Նույ­նիսկ լու­րեր տա­րած­վե­ցին, թե Չի­նաս­տա­նը կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի հա­մար դի­մակ­ներ չու­նի։ Այդ լու­րե­րը Սի Ցզին­պի­նի այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե ին­քը պատ­րաստ է պաշտ­պա­նե­լու ՈՒ­հա­նի բնակ­չու­թյա­նը, հա­նգեց­րին Չի­նաս­տա­նի տեխ­նո­լո­գիա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի բաժ­նե­տոմ­սե­րի գնի մեծ անկ­ման, և արևմտյան ու իս­րա­յե­լա­կան «ֆի­նան­սա­կան շնաձկ­ներն» սկ­սե­ցին բաժ­նե­տոմ­սե­րը վա­ճա­ռել, քա­նի դեռ նրանք լրիվ չեն ար­ժեզ­րկ­վել։ Սի Ցզին­պինն այդ ժա­մա­նակ սպա­սեց մի շա­բաթ և միայն ժպ­տում էր մա­մու­լի կոն­ֆե­րանս­նե­րի ժա­մա­նակ, իսկ երբ գինն ըն­կավ թույ­լատ­րե­լի ա­մեն մա­կար­դա­կից ներքև, նա կար­գադ­րեց միա­ժա­մա­նակ գնել եվ­րո­պա­ցի­նե­րի, ա­մե­րի­կա­ցի­նե­րի և իս­րա­յել­ցի­նե­րի բաժ­նե­տոմ­սե­րը։ Մինչ այդ «շնաձկ­նե­րը» գլ­խի ըն­կան, որ ի­րենց խա­բել են, ար­դեն ուշ էր. բաժ­նե­տոմ­սե­րը Չի­նաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան ձեռ­քում էին։ Բա­ցի այն, որ Չի­նաս­տանն այդ օ­րե­րին ոչ միայն 20 մլրդ դո­լար վաս­տա­կեց, այլև վե­րա­դարձ­րեց իր ըն­կե­րու­թյուն­նե­րի բաժ­նե­տոմ­սե­րը։ Եվ այժմ տեխ­նի­կա­յի ու քի­միա­յի ե­կա­մու­տը մնա­լու է Չի­նաս­տա­նում, յուա­նը բարձ­րա­նա­լու է ինք­նըս­տին­քյան, նրա պաշտ­պա­նու­թյան հա­մար պետք չէ ծախ­սել երկ­րի ոս­կու և տա­րադ­րա­մի պա­շար­նե­րը, իսկ «ֆի­նան­սա­կան շնաձկ­նե­րը» ձեռ­նու­նայն մնա­ցին։ Հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում նրան­ցից «ջրի գնով» գնե­ցին մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի ե­կա­մուտ բե­րող բաժ­նե­տոմ­սե­րը։ Ար­ժեթղ­թե­րի շու­կա­յի պատ­մու­թյան մեջ դեռ նման փայ­լուն գոր­ծո­ղու­թյուն չէր ե­ղել, պն­դում են «Faktxeber»-ի փոր­ձա­գետ­նե­րը։
Մենք կա­վե­լաց­նեինք ա­հա թե ինչ։ Խն­դի­րը միայն այն չէ, թե հնա­րա­վոր է, որ «կո­րո­նա­վի­րու­սի շնոր­հիվ» Չի­նաս­տա­նը 20 մլրդ դո­լար է վաս­տա­կել, ինչ­պես նաև տեխ­նո­լո­գիա­նե­րի ու քի­միա­յի բնա­գա­վառ­նե­րում վե­րա­դարձ­րել իր օ­բյեկտ­նե­րի բաժ­նե­տոմ­սե­րի հս­կիչ փա­թեթ­նե­րը։ Կարևո­րը նաև այն է, որ վե­րա­դարձ­նե­լով այդ հս­կո­ղու­թյու­նը՝ ՉԺՀ-ն ԱՄՆ-ին ու Իս­րա­յե­լին զր­կել է անհ­րա­ժեշտ «Իքս ժա­մին» Չի­նաս­տա­նի, ա­սենք, տեխ­նո­լո­գիա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի ո­լոր­տը կաթ­վա­ծա­հա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից։ Այ­սինքն՝ Չի­նաս­տա­նի ողջ տն­տե­սու­թյու­նը կազ­մա­լու­ծե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Ա­հա թե ի­րա­կա­նում ինչ է նշա­նա­կում «Faktxeber»-ի տե­ղե­կատ­վու­թյու­նը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, դա պետք է ըն­դու­նել այս­պի­սի վե­րա­պա­հու­թյամբ. «Ե­թե, ի­հար­կե, այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը հա­վաս­տի է»։
Այ­սօր կո­րո­նա­վի­րու­սը հաղ­թա­կա­նո­րեն ըն­թա­նում է ա­ռաջ ողջ մո­լո­րա­կով։ Դա ար­դեն նման չէ միայն Չի­նաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի «հա­ջող­ված գոր­ծո­ղու­թյան»։ Վա­րա­կի դեպ­քեր են գրանց­ված ար­դեն աշ­խար­հի 199 եր­կր­նե­րում, Ի­տա­լիան ռե­կոր­դա­կիր է կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած­նե­րի քա­նա­կով։ Վա­րակ­ված­նե­րի քա­նա­կը սրըն­թաց ա­վե­լա­նում է ԱՄՆ-ում։ Վի­րու­սից զերծ չեն մնա­ցել Ռու­սաս­տա­նը, մեր հարևան 4 եր­կի­րը։ Ի­րա­նը չի էլ թաքց­րել, որ է­պի­կենտ­րո­նը ե­ղել է Ղում քա­ղա­քը՝ աշ­խար­հի շիա­նե­րի ուխ­տագ­նա­ցու­թյան կենտ­րո­նը։ Ի­րա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին վա­րա­կել է «հարևան եր­կր­նե­րից մե­կից» ե­կած զբո­սաշր­ջի­կը, հայտ­նել են ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Այս­տեղ մենք դա­դար կտանք...
Երբ հրա­պա­րա­կավ հան­դես է գա­լիս ԱՀԿ-ն, դա ի­րա­կան վտան­գի նշան է դառ­նում։ Այդ­պես է ե­ղել Ասիայի, Աֆ­րի­կա­յի մի շարք եր­կր­նե­րում։ Այժմ կար­ծես այլ պատ­կեր է. կո­րո­նա­վի­րու­սը տա­րած­վել է և՛ Եվ­րո­պա­յում, և՛ Ա­մե­րի­կա­յում։ ՈՒս­տի այն «հե­քիաթ­նե­րը», թե իբր չի­նա­ցի­ներն ու­տում են «շարժ­վող ա­մեն բան», և հենց դրա­նից է ա­մեն ինչ Չի­նաս­տա­նից սկս­վել, ար­դեն ակն­հայտ կեղ­ծիք են թվում։ Ե­կեք ու­շադ­րու­թյուն դարձ­նենք. Ֆրան­սիա­յում հան­կարծ սկ­սե­ցին խո­սել, որ հար­կա­վոր է վե­րաց­նել ՆԱ­ՏՕ-ն և նրա փո­խա­րեն պաշտ­պա­նա­կան դա­շինք կազ­մել... Ռու­սաս­տա­նի հետ, ու դրա­նից մեկ-եր­կու շա­բաթ հե­տո Ֆրան­սիա­յում կո­րո­նա­վի­րուս հայտ­նա­բեր­վեց։ Ի­տա­լիա­յում Եվ­րա­միու­թյա­նը պաշ­տո­նա­պես կոչ ա­րե­ցին դուրս գալ Ռու­սաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րից, և կր­կին մեկ-եր­կու շա­բաթ հե­տո հայտ­նա­բեր­վեց այդ վի­րու­սը։ Այդ «ցու­ցա­կից» դուրս են մնում ԱՄՆ-ը և Իս­պա­նիան, բայց դա՝ միայն ա­ռա­ջին հա­յաց­քից։ Այդ եր­կր­նե­րի ներ­սում էլ բազ­մա­թիվ խն­դիր­ներ ու հար­ցա­կան նշան­ներ կան։
Հա­յաս­տա­նը պար­զա­պես չի կա­րող ի­րեն հա­մա­մո­լո­րա­կա­յին տա­րա­ծու­թյու­նից դուրս զգալ։ Ա­հա թե ին­չու մեր երկ­րում և՛ հե­տաք­րք­րու­թյուն, և՛ վախ կա այդ կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված ի­րադ­րու­թյան զար­գաց­ման նկատ­մամբ։ ԱՄՆ-ը, ինչ­պես գի­տի ողջ աշ­խար­հը, ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յից ժա­ռան­գել է «մարդ­կա­յին հում­քի» հետ աշ­խա­տե­լու բո­լոր տեխ­նո­լո­գիա­նե­րը. և՛ տան­ջանք­նե­րը, և՛ կեն­սա­բա­նա­կան, և՛ կլի­մա­յա­կան, և՛ հո­գե­բա­նա­կան զեն­քե­րը։ Եվ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը վա­ղուց լռե­լյայն հա­մա­րում է, որ բո­լոր ան­հայտ հի­վան­դու­թյուն­նե­րը, օ­րի­նակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, ծն­վում են լա­բո­րա­տո­րիա­նե­րում և կա­րող են կողմ­նո­րոշ­ված լի­նել դե­պի մար­դը։ Փետր­վա­րի սկզբ­նե­րին ար­դեն տա­րած­վում էր, թե­կուզ ոչ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով, այն միտ­քը, որ կո­րո­նա­վի­րու­սը գե­նե­տիկ, կեն­սա­բա­նա­կան զեն­քի նոր տե­սակ է։ Հա­մար­վում էր, որ դա զենք է միայն չի­նա­ցի­նե­րի դեմ, ո­րով­հետև Չի­նաս­տանն այ­սօր իս­կա­պես ԱՄՆ-ի գլ­խա­վոր տն­տե­սա­կան մր­ցա­կիցն է։ Բայց ինչ-որ բան կաս­կած­ներ է հա­րու­ցում, թե Ի­րա՞նն այս­տեղ ինչ գործ ու­նի։ Հա­զիվ թե Ղում գնա­ցած վի­րու­սա­կիր ուխ­տագ­նա­ցը չի­նա­ցի լի­նի, թեև Չի­նաս­տա­նում կան մու­սուլ­ման­ներ։ Բայց նրանք ոչ չի­նա­ցի են, ոչ շիա...
Ճիշտ է, հի­մա գրում են, որ կար­ծես թե կո­րո­նա­վի­րու­սի դեմ ար­դեն պատ­վաս­տա­նյութ կա։ Եվ այս­տեղ հի­շե­ցինք ա­մե­րի­կա-գեր­մա­նա­կան «V-ն նշա­նա­կում է վեն­դե­տա» գե­ղար­վես­տա­կան կի­նոն­կա­րը։ Սյու­ժեն դա­սա­կան ա­մե­րի­կյան է, չնա­յած գոր­ծո­ղու­թյու­նը կա­տար­վում է կար­ծես Անգ­լիա­յում։ «Ինչ-որ» քաղ­գոր­ծիչ­ներ վա­րա­կում են աշ­խար­հը՝ սկ­սե­լով ի­րենց գլ­խա­վոր թշ­նա­մուց, այ­նու­հետև սկ­սում են բո­լո­րին վա­ճա­ռել վա­ղօ­րոք պատ­րաստ­ված կա­խար­դա­կան հա­բե­րը։ Մի ծանր պա­հի հա­մա­դար­ման են դուրս հա­նում։ Վա­րա­կող­ներն ու հա­բեր ար­տադ­րող­նե­րը մի «թիմ» են, մի հան­ցա­խումբ՝ սկ­սած երկ­րի ղե­կա­վար­նե­րից... Հա­մե­մա­տենք կո­րո­նա­վի­րու­սի ի­րա­վի­ճա­կի հետ։ Այդ­քան կարճ ժա­մա­նա­կում գոր­ծուն պատ­վաս­տա­նյութ ստեղ­ծե­լը շատ քիչ է հա­վա­նա­կան, ե­թե իս­կա­պես ոչ ոք չէր սպա­սում հենց այդ վի­րու­սի տա­րած­ման բռն­կում։ Մնա­ցա­ծի մա­սին թող ըն­թեր­ցող­նե­րը դա­տեն և պա­տաս­խան փնտ­րեն այն հար­ցին, թե դա հա­մա­ճա­րա՞կ է, թե՞, այ­նուա­մե­նայ­նիվ, կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազմ։ Մենք ո­չինչ չենք պն­դում կամ են­թադ­րում, բայց հի­շեց­նում ենք ի­րան­ցի գե­նե­րալ Ջա­լա­լիի ա­սա­ծը. «Անհ­րա­ժեշտ են հե­տա­գա լա­բո­րա­տոր փոր­ձեր՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե դա պա­տե­րա՞զմ է»։ Սա­կայն խոր­հուրդ ենք տա­լիս՝ դի­տեք «V-ն նշա­նա­կում է վեն­դե­տա» կի­նոն­կա­րը...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 4097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ