«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
31.03.2020 | 01:32
Ներ­քին ձայնս վեր­ջին շր­ջա­նում խիստ ակ­տի­վա­ցել է, ա­սես ինչ-որ բան է կան­խազ­գում կամ թե վա­խից դաշն է կազ­մել սա­տա­նա­յի հետ և նրա դու­դու­կի տակ պա­րե­լով՝ խու­ճա­պա­հար ինք­նա­պա­հով­ման ու նա­հան­ջի փոր­ձեր է կա­տա­րում մեր որ­դեգ­րած ու­ղուց:
«Չդի­մա­նա՛ք,- նա նյար­դա­յին բղա­վում է ա­կան­ջիս մեջ,- չհա­վա­տա՛ք, չտո­կա՛ք, չհան­դուր­ժե՛ք…»:
«Դու ար­դեն ըն­կել ես ինքդ քո հետևից ու հա­կա­քա­րոզ­չու­թյուն ես ծա­վա­լում: Ձայնդ կտ­րի՛ր ու խե­լոք վեր ըն­կիր տեղդ: ՈՒ խելքդ գլուխդ հա­վա­քիր, քա­նի գլուխդ չես կե­րել քո ընդ­դի­մա­դիր կեց­ված­քով»:
Ինձ լու­րեր են հա­սել, որ հան­րա­պե­տու­թյան մի շարք խո­շոր բնա­կա­վայ­րե­րի կենտ­րո­նա­կան հատ­ված­նե­րում օ­րերս «Հե­ռա­ցե՛ք» բո­վան­դա­կու­թյամբ թռու­ցիկ­ներ են փակց­վել, ո­րոն­ցում ա­ռայ­սօր ան­հայտ, ընդ­հա­տա­կյա մի կազ­մա­կեր­պու­թյուն, որն ի­րեն հոր­ջոր­ջում է «Ինք­նու­թյուն» ազ­գա­յին ճա­կատ, անհ­նա­զան­դու­թյան քա­րոզ և հա­կա­հե­ղա­փո­խա­կան ու­ժե­րի միա­բա­նու­թյան կո­չեր է հն­չեց­րել: Սրանք որ­դեգ­րել են մեր հե­ղա­փո­խա­կան գոր­ծե­լաո­ճը և ցան­կա­նում են մեր սրած բի­զը մեր քա­մա­կը կո­խել: Թույլ չենք տա­լու, ես ի­րենց նման թույ­լիկ ու խո­ցե­լի չեմ: Ես խոս­տա­նում եմ, սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ, որ շու­տով, շատ շու­տով դուք կլ­սեք ժո­ղովր­դի թշ­նա­մի­նե­րի այդ հա­կա­պե­տա­կան կազ­մա­կեր­պու­թյան չե­զոք­ման մա­սին: Մենք թույլ չենք տա, որ ո­մանք ոտ­նա­հա­րեն մեր սի­րա­ռատ հե­ղա­փո­խու­թյան նվա­ճում­նե­րը, որ ի­րենց բութ ա­ծե­լի­նե­րի սրու­թյու­նը փոր­ձար­կեն մեր ժո­ղովր­դի և պե­տա­կա­նու­թյան գլ­խին: Կրկ­նում եմ՝ թույլ չենք տա­լու: Սա պե­տու­թյուն է, ոչ թե փո­ղոց ու քու­չա, ու եր­կիրն էլ որ­բի գլուխ չէ, ոչ էլ ար­կա­ծախն­դիր­նե­րի փոր­ձա­դաշտ: Պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի ցանցն ար­դեն բա­ցա­հայտ­ված է: Որ­պես հի­շե­ցում ըն­դգ­ծեմ, որ սույ­նը դաս­վում է այն ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի տե­սա­կին, ո­րը կա­տար­վում է գի­տակ­ցա­բար, ուղղ­ված է պե­տու­թյան կամ միա­պե­տի դեմ (մեր պա­րա­գա­յում եր­կու­սը մե­կում է՝ ոչ թե կամ-կամ, այլ և-և), ո­րի քա­ղա­քա­ցին կամ հպա­տակն է հան­ցա­գոր­ծը, կամ ո­րին այս կամ այն կերպ ծա­ռա­յում է նա: Մաս­նա­վո­րա­պես, պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյուն է հա­մար­վում պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հա­կա­ռա­կոր­դի կողմն անց­նե­լը, պե­տա­կան գաղտ­նի­քը հայտ­նե­լը և լր­տե­սու­թյու­նը, իշ­խա­նու­թյան կամ­քին հա­կա­ռակ թշ­նա­մու հետ ան­հա­տա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լը և այլն: Ին­չու՞ սպան­վեց ի­մա­ցյա­լը՝ ո­րով­հետև՝ Տվ րսՌՔՍՏՎ ՎվՏչՏ ջվՈս! Ի հա­կադ­րու­թյուն մեր մո­տե­ցում­նե­րի, ո՛չ Բո­նա­պար­տը, ո՛չ Կու­տու­զո­վը պատ­մու­թյա­նը չեն թո­ղել որևէ սկզ­բուն­քա­յին ու նշա­նա­կա­լի միտք կամ գա­ղա­փար, ինչ­պես օ­րի­նակ հար­գար­ժան Դա­նոն, ո­րը ոչ գե­նե­րալ էր, ոչ գե­նե­րա­լի­սի­մուս, այլ սո­վո­րա­կան հե­տա­խույզ գն­դա­պետ: Մի զրույ­ցի ժա­մա­նակ նա ինձ զգու­շաց­րեց այն սպառ­նա­լիք­նե­րի մա­սին, ո­րոնց մի­ջո­ցով թշ­նա­մա­կան-հա­կա­հե­ղա­փո­խա­կան ու­ժերն ի վի­ճա­կի են ներ­սից փլու­զե­լու եր­կի­րը: Դա իր հրա­շա­գործ հայտ­նու­թյուն­նե­րի գան­ձա­րանն էր, ո­րը ինձ հրամց­րեց, ինչ­պես հե­քիա­թի հե­րո­սը կբա­ցեր աշ­խար­հի ա­մե­նա­ճոխ գան­ձե­րով լե­ցուն սն­դու­կը և կտ­րա­մադ­րեր դի­մա­ցի­նին: Յուր դա­րա­կազ­միկ աշ­խա­տու­թյան մեջ, անդ­րա­դառ­նա­լով մարդ­կու­թյան զար­գաց­ման պատ­մա­կան մի­տում­նե­րին, նա ա­հա­զան­գում է, որ պար­տա­դիր չէ մար­դուն կամ ժո­ղովր­դին պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով կամ զեն­քով ոչն­չաց­նե­լը: Այդ պա­րա­գա­նե­րում նրանք միա­վոր­վում են, նա­խա­պատ­րաստ­վում կե­նաց-մա­հու կռ­վի: Եր­կի­րը կա­րե­լի է զավ­թել ա­ռանց մի կրա­կո­ցի, խա­ղաղ, ան­վր­դով, որ նույ­նիսկ վայ հայ­րե­նա­պաշտ­նե­րը գլ­խի չընկ­նեն: ՈՒ­րեմն, գիտ­նա­կան­նե­րը հո­րի­նել են ժո­ղովր­դի միտքն ու մտա­ծո­ղու­թյու­նը ձևա­վո­րե­լու և բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան, հոգևոր ար­ժե­հա­մա­կար­գը վե­րահս­կե­լու մի հզոր գոր­ծի­քա­կազմ, որն ու­ղեկց­վում է զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րով ազ­գա­յին ար­ժեք­նե­րից ու բա­րո­յա­կան սկզ­բունք­նե­րից, հոգևոր հիմ­քե­րից շե­ղե­լու և ազ­գա­յին մշա­կույ­թի նկատ­մամբ թե­րա­հա­վա­տու­թյուն սեր­մա­նե­լու և դրանք վար­կա­բե­կե­լու մի­ջո­ցով: Լր­ջա­գույն վտան­գի տակ է հայ­տն­վում մա­տաղ սե­րուն­դը՝ նոր դա­սագր­քե­րի հե­ղի­նակ­նե­րը ջանք չեն խնա­յի հո­գե­պես, մտա­վո­րա­պես և մարմ­նա­պես թույլ և ան­կամ սե­րունդ դաս­տիա­րա­կե­լու գոր­ծում: Նրանք կվարժ­վեն բա­րո­յազ­րկ­մա­նը՝ հա­նուն ա­զա­տու­թյան, կվե­րած­վեն հլու կա­մա­կա­տար­նե­րի, իսկ դեղ­նակ­տուց հա­մա­կիր­նե­րին կմա­տուց­վեն բարձր պաշ­տոն­ներ, որ­պի­սիք նրանք ե­րա­զել ան­գամ չէին կա­րող, և նրանց կախ­վա­ծու­թյու­նը ար­տա­քին հո­վա­նա­վոր ու­ժե­րից աս­տի­ճա­նա­բար կմե­ծաց­վի: Դա­նը կարևո­րում էր դա­տա­վոր­նե­րի գոր­ծո­նը, ո­րոնք կգոր­ծեն ոչ թե օ­րեն­սդ­րու­թյան և սահ­մա­նադ­րու­թյան, այլ հա­սա­րա­կու­թյան մեջ ան­պատ­ժե­լիու­թյան, ան­հու­սու­թյան, դժ­գո­հու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վոր­ման շր­ջա­նակ­նե­րում: Նո­րից գա­րուն չի գա, չի բաց­վի վար­դը: Ա­շուն է, օ՜, շուն իմ: Կանձրևե, տղաս, անձրևա­նոց ու պլաշչ ալ չու­նինք… Նա թի­րա­խա­վո­րում է նաև բա­նա­կում բա­րո­յալք­ման, լեզ­վի և մշա­կույ­թի ա­պազ­գայ­նաց­ման, ան­ցյա­լի հե­րոս­նե­րի ան­վա­նարկ­ման, հար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ գր­պա­նա­հա­տու­թյան, բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի մսխ­ման և այլ գոր­ծոն­ներ, ո­րոնց հա­մա­կարգ­ված ներ­գոր­ծու­թյու­նը սե­րունդ­նե­րին կմ­ղի այն հա­յե­ցո­ղու­թյա­նը, որ ի­րենք նա­խընտ­րել են միակ գե­րա­դա­սե­լի ու­ղին դե­պի ճշ­մա­րիտ ա­պա­գա՝ ա­մենևին չկաս­կա­ծե­լով ի­րենց կոր­ծան­մա­նը: Ա­սաց, ա՛յ տա, վարդն ա­ռանց փշի ու՞մ է հան­դի­պել, որ դու ես տեն­չում: Մի գլուխդ բարձ­րաց­րու, սպա­րա­պետ, ու սրանց ու­զա­ծիդ պես կրկ­նատ­փիր…
-Դա­նո ջան, դու վերջն ես, բայց սրա վեր­ջը ո՞նց է լի­նե­լու,- հարց­րի:
-Ե­թե ժո­ղո­վուր­դը չգի­տակ­ցի,- ա­սաց,- որ ծախ­ված կա­ռա­վա­րու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը դա­վա­ճա­նել են ի­րեն ու չդի­մադ­րի իր ինք­նու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար, դա էլ հենց կլի­նի վեր­ջը,- քմ­ծի­ծաղ տվեց Դանն ու ան­հե­տա­ցավ: Դա մեր միակ՝ ա­ռա­ջին և վեր­ջին, բայց հա­յե­ցա­կար­գա­յին խո­րի­մաստ հան­դի­պումն էր, ո­րը նաև ու­սու­ցո­ղա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ՝ պե­տա­կան հա­մա­կար­գի ներ­սում դի­մադ­րու­թյան հնա­րա­վոր մար­տահ­րա­վեր­ներն ու սպառ­նա­լիք­նե­րը ի հայտ բե­րե­լու և չե­զո­քաց­նե­լու ա­ռու­մով: Սա կարևոր դաս էր, ո­րից մենք ան­պայ­ման պետք է հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյուն­ներ կա­տա­րենք և օ­գուտ­ներ քա­ղենք…
Բայց ոնց գցում-բռ­նում եմ, էս Մեծն Տիգ­րանն էլ է կո­ռուպ­ցիա­յի մեջ թա­թախ­ված ե­ղել: Այդ ի՞ն­չը դր­դեց հա­յոց ա­վա­գա­նուն, ութ հա­րյուր հեկ­տա­րից ա­վե­լի զբա­ղեց­նող հա­յոց Յո­թա­նա­սուն հո­վիտ­նե­րի երկ­րա­մա­սը Միհր­դատ Երկ­րոր­դին զի­ջե­լու և նո­րին մե­ծու­թյուն ար­քա­յազն Տիգ­րա­նին ա­զա­տե­լու գե­րու­թյու­նից ու հա­լած յու­ղի պես բազ­մեց­նե­լու հա­յոց գա­հին: Թվում է, թե պարթևնե­րի հա­մար հա­յոց գա­հի լա­վա­գույն թեկ­նա­ծուն հենց Տիգ­րան Երկ­րոր­դը պետք է լի­ներ, քան­զի մե­ծա­ցել էր պարթևա­կան ար­քու­նի­քում, յու­րաց­րել նրանց բար­քե­րը, ա­մուս­նա­ցել պարթև ար­քա­յադս­տեր հետ, հետևա­բար, մեր եր­կի­րը պի­տի գտն­վեր պարթևնե­րի գե­րիշ­խա­նու­թյան տակ: Սա­կայն իշ­տահ­նե­րիդ՝ քա­ցախ, հար­գե­լի պարթևներ, ձեր հաշ­վարկ­նե­րը փուչ դուրս ե­կան: Խո­րա­մանկ Տիգ­րա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ա­ռա­վել հաշ­վեն­կատ և ար­դյու­նա­վետ էին հենց ա՛յդ հիմ­քի վրա, քան­զի նա պա­տանդ գտն­վե­լու ըն­թաց­քում տի­րա­պե­տել էր թշ­նա­մու էթ­նո­հո­գե­բա­նա­կան բազ­մա­թիվ նր­բու­թյուն­նե­րի: Այդ մե­թո­դա­բա­նու­թյու­նը այժմ օգ­տա­գոր­ծում ենք նաև մենք՝ ճա­նա­չե­լով մեր ներ­քին և ար­տա­քին հա­կա­ռա­կոր­դին: Գույք՝ պարտ­քի դի­մաց, տա­րածք­ներ՝ ա­պա­հո­վու­թյան դի­մաց, հնա­զան­դու­թյուն՝ իշ­խա­նու­թյան դի­մաց, հը, էլ ո՞րն ա­սեմ, էլ ո՞­րը, երբ ա­մեն մի թփի
տակ և՛ սե­ղան կա, և՛ օ­թյակ.
-ՈՒ­րեմն դու՞:
-Ա­յո, ես:
-Եր­գու՞մ էիր մշ­տա­պես…
- Շատ բա­րի, այժմ էլ բռ­նի վեր-վե­րի, քա­մին ծափ տա, դու պա­րի:
Ըստ շր­ջա­նառ­վող լու­րե­րի, ո­րոնք ի դեպ հաս­տա­տում են նաև իմ գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի աղ­բյուր­նե­րը, ո­րոշ հա­կա­պե­տա­կան տար­րեր և ժո­ղովր­դի թշ­նա­մի­ներ ցան­կա­նում են դի­մել ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյուն՝ գոր­ծա­զուրկ­նե­րի միու­թյուն գրան­ցե­լու պա­հան­ջով, ո­րը կա­րող է շատ ա­րագ ի­րեն վե­րագ­րել արհ­միու­թյուն­նե­րի դե­րը, որ­պի­սին, փաս­տա­ցի մե­զա­նում գո­յու­թյուն չու­նի: Ըստ այդմ, հա­մախմ­բել բո­լոր դժ­գոհ ան­ձանց և ու­ժե­րին, ո­րոնք, ինչ­պես հայտ­նի է, երկ­րի բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյունն են կազ­մում: Սա բա­վա­կան լուրջ վտանգ­ներ է պա­րու­նա­կում, քան­զի նրանց շար­քե­րում են նախ­կին և ներ­կա սերն­դի լա­վա­գույն կադ­րեր և գոր­ծիչ­ներ, ժո­ղովր­դի շր­ջա­նում հար­գանք վա­յե­լող ծա­խու մտա­վո­րա­կան­ներ և մաս­նա­գետ­ներ, ո­րոնց հա­մախմ­բու­մը կա­րող է խարխ­լել մեր խա­ղաղ և ար­դյու­նա­վետ պե­տա­կա­նա­շի­նա­կան գոր­ծու­նեու­թյու­նը: Գրան­ցե­լը, ի­հար­կե, կգ­րան­ցենք, բայց անհ­րա­ժեշտ է թի­րա­խա­վո­րել դրանց ղե­կա­վար­նե­րին, վար­կա­բե­կել և զր­պար­տել մեր մե­դիա դաշ­տում, խա­փան­ման մի­ջոց կա­լանք կի­րա­ռել նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի և փոխ­կա­պակց­ված ան­ձանց դեմ, պա­ռակ­տել նրանց շար­քե­րը: Հար­կա­վոր է այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տել օր­նի­բուն, որ վե­րա­ցա­կան դժ­գո­հու­թյուն­նե­րը չվե­րած­վեն կոնկ­րետ քայ­լե­րի՝ նրանց վտան­գը խել­քի, բա­նի­մա­ցու­թյան և փոր­ձա­ռու­թյան մեջ է: Հի­մա ես ցան­կա­նում եմ իմ բարձր ամ­բիո­նից պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել և բա­րե­կա­մա­կան խոր­հուրդ տալ՝ իմ տրա­մադ­րու­թյան տակ են իշ­խա­նու­թյան բո­լոր օ­ղակ­նե­րը՝ ու­ժա­յին բո­լոր կա­ռույց­նե­րով հան­դերձ, օ­րենս­դիր և գոր­ծա­դիր մար­մին­նե­րը, դա­տա­կան հա­մա­կար­գի մեծ մա­սը, այն­պես որ հույս չու­նե­նաք՝ հենց խան­ձա­րու­րի մեջ եմ դրանց պա­րեց­նե­լու կա­րապ­նե­րի պա­րը ու եր­գեց­նե­լու կա­րա­պի ա­րիան հա­մա­նուն օ­պե­րա­յից: Հի՜, հի՜, հի՜…
Մի ջղաձգ­վեք, ար­տա­կարգ դրու­թյուն կմտց­նենք ու կսաս­տենք բո­լոր ըմ­բոստ­նե­րին ու բո­ղո­քա­վոր­նե­րին, մենք ու­նենք անհ­րա­ժեշտ գոր­ծի­քա­կազմ մեր ժո­ղովր­դի ան­դորրն ու ստեղ­ծա­գործ աշ­խա­տանքն ա­պա­հո­վե­լու հա­մար՝ գեր­ժա­մա­նա­կա­կից մի­ջոց­ներ, ո­րոնք կկի­րա­ռենք՝ ել­նե­լով հա­մա­ժո­ղովր­դա­կան շա­հից ու պե­տա­կան անվ­տան­գու­թյու­նից, որ հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րը չփոր­ձեն ան­գամ գլուխ­նե­րը պա­տու­հա­նից դուրս հա­նել և խա­թա­րել խա­ղաղ պայ­ման­նե­րում ազ­գա­մի­ջյան պա­տե­րազմն ու հա­կա­մար­տու­թյուն­ներն ի­րենց ցան­կա­լի ա­վար­տին հասց­նե­լու խա­ղա­ղա­րար ծրա­գի­րը: Գաղտ­նիք չէ, և այս ան­գամ բո­լոր սևհա­րյու­րա­կա­յին­ներն ու կաթ­նա­գույն գվար­դիա­կան­ներն ի­րենց ա­կանջ­նե­րին թող օղ ա­նեն, ե­թե ես ցան­կա­ցա, ա­պա արևը կծա­գի արևմուտ­քից և մայ­րա­մու­տը կգու­ժի աևել­քում: Կաս­կա­ծող կա՞: Չկաս­կա­ծե՛ք… ՈՒ չփոր­ձեք հան­կարծ ինձ հետ խո­սել հա­թա­թա­նե­րով, սպառ­նա­լիք­նե­րով ու հայ­հո­յան­քով, բա­րի և հան­դուր­ժո­ղա­կան, ու­ժեղ մար­դիկ այդ ո­ճով չեն խո­սում, քան­զի հզոր են: Դա բնո­րոշ է թույլ ու վախ­կոտ, ան­կամ ու չար մար­դա­տե­սա­կին: Ա­սած­ներս օղ ա­րե­ցի՞ք ա­կանջ­նե­րիդ…
Իմ մար­գա­րեու­թյուն­ներն ա­վե­լի ճշգ­րիտ են, քան Վան­գա­յի և Նոստ­րա­դա­մու­սի կան­խա­տե­սում­նե­րը: Իսկ ես ձեզ ա­սում եմ, կգա ոչ միայն հո­գու սով, այլև մարմ­նի, ու դուք կքաղ­ցեք ոչ միայն ճոխ, այլև դա­տարկ սե­ղան­նե­րի մոտ, քան­զի աշ­խա­տա­տե­ղեր չեք ստեղ­ծում ձեր իսկ հա­մար, ո­րով­հետև ծույլ ու ան­բան եք և հույս­ներդ կա­պել եք միայն վայ­րի բնու­թյան հետ՝ շու­տով գա­րուն կգա, կբաց­վի վար­դը, բնու­թյու­նը կարթ­նա­նա քնից ու կլց­վեք դաշ­տերն ու ան­տառ­նե­րը, կա­րա­ծեք ու կո­րո­ճաք սրտ­նե­րիդ ու­զա­ծի չափ: Իսկ մենք կվա­ռենք թո­նի­րը ու գա­ռը կկա­խենք դրա մեջ, որ ձեզ օ­րի­նակ ծա­ռա­յի, թե ինչ բան է աշ­խա­տան­քի օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կի­ցը, իսկ դուք ա­ռայժմ գնա­ցեք, կու­զեք՝ դես թռեք, կու­զեք՝ դեն թռեք, քու­ջուջ ա­րեք, գլուխ­ներդ պա­հեք… Փառք մեր բնու­թյա­նը` հա­րուստ ու բազ­մա­զան:
Շու­տով մաս­նա­գետ­ներ և հրա­հան­գիչ­ներ կժա­մա­նեն Սո­մա­լիից ու Մո­զամ­բի­կից, ո­րոնք այ­գե­գոր­ծա­կան և ա­նաս­նա­պա­հա­կան մաս­թեր քլաս­ներ (վար­պե­տու­թյան դա­սեր) կանց­կաց­նեն մեր բնակ­չու­թյան շր­ջա­նում: ՈՒ բա­վա­կան է այս ձրիա­կե­րու­թյու­նը: Աղ­քա­տու­թյու­նը ու­ղեղ­նե­րիցդ հա­նեք: Լավ չես ապ­րե­լու, Պո­ղո՛ս: Ես քա­ղա­քա­կան են­թադ­րու­թյուն եմ ա­ռաջ քա­շում, գնա­ցեք և լու­ծում­նե­րը գտեք… Դա է՞լ ես պի­տի ա­նեմ: Բա դուք ին­չի՞ հա­մար եք: Դու ճիշտ էիր, Պո­ղո՛ս, ես սխալ­վե­ցի: Ամ­բո­խին սին խոս­տում­նե­րով են կշ­տաց­րել, սրանք ա­կանջ­նե­րով են խաբ­վել ու կշ­տա­ցել, մնա­ցա­ծը տեխ­նի­կա­յի հարց է: Յու­րա­քան­չյուրն ինքն է պար­տա­վոր հո­գալ իր ապ­րուս­տը, հոգևոր-մշա­կու­թա­յին-կր­թա­կան ար­ժեք­նե­րը ձեր մեջ պետք է կրեք ի ծնե, տվա­ծու­րի: Ոչ դպ­րո­ցը, ոչ հա­մալ­սա­րա­նը չեն կա­րող ձեզ տալ այն ա­մե­նը, ինչ կյանքն է պա­հան­ջում: Գո­յու­թյուն ու­նի ա­ռա­ջար­կի և պա­հան­ջար­կի լր­ջա­գույն թն­ջուկ, ո­րը, որ­քան ես հաս­կա­նում եմ, շա­տե­րիդ խել­քի բա­նը չէ: Չգի­տեմ, դա լավ է, թե վատ, ոնց որ թե համ լավ է, համ վատ: Տա­նը պա­րապ վեր ըն­կած դի­վան եք քշում ու սպա­սում, որ եր­կն­քից ե­րեք խն­ձոր ընկ­նի: Չի լի­նե­լու: Էդ խն­ձոր­ներն էլ ձեզ չեն հաս­նե­լու, ո­րով­հետև դուք ար­ժա­նի չեք դրան, որ եր­կն­քից խն­ձոր­ներ թափ­վեն գլխ­նե­րիդ ու դուք էլ ա­ռանց Էվ­րի­կա բա­ցա­կան­չե­լու վա­յե­լեք այդ ա­նաշ­խատ ե­կա­մու­տը: Դուք դրան եք սո­վոր: Հետևա­բար, խն­ձոր­նե­րից մե­կը իմն է, երկ­րորդն էլ է ի­մը, ո­րով­հետև ես եմ ա­մե­նից շատ վտան­գել կյանքս, պատ­կե­րա­վոր ա­սած, ես եմ ղե­կա­վա­րել այս խոր­դու­բորդ ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պա­տու­մը, իսկ եր­րոր­դը, լավ, օ­քեյ, ե­թե շատ եք խնդ­րում, դար­ձյալ ես կվերց­նեմ: Կար­ծում եմ, գոհ ու բա­վա­րար­ված եք, թե չէ պա­րա­պու­թյու­նից ժան­գոտ­վում ու փչա­նում եք…
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ