«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Աղանդ­նե­րը ա­նօ­րեն ու ան­բա­րո նկա­րա­գիր ու­նեն

Աղանդ­նե­րը ա­նօ­րեն ու ան­բա­րո նկա­րա­գիր ու­նեն
31.03.2020 | 00:09
Ընդ­հան­րա­պես ա­ղան­դը հոգևոր հյու­ծախտ է և աղ­վե­սադ­րոշմ այն ըն­դու­նո­ղի ճա­կա­տին, լի­նի դա ան­հատ քա­ղա­քա­ցի, թե հոգևո­րա­կան, ազգ, թե Ե­կե­ղե­ցի:
Քրիս­տո­նեա­կան Ե­կե­ղե­ցու կյան­քում միշտ էլ ե­ղել են ա­ղանդ­ներ, ա­ղան­դա­վոր­ներ ու ա­ղան­դա­պե­տեր, բայց դժ­վար թե նրանք հե­տապն­դած լի­նեն կո­մեր­ցիոն նպա­տակ­ներ: Այն մար­դիկ, ում ճա­կա­տին Ե­կե­ղե­ցին և պե­տու­թյու­նը աղ­վե­սադ­րոշմ էին դնում, ա­ռա­վել ան­կեղծ էին ի­րենց մո­լո­րու­թյան մեջ, քան այժ­մյան ա­ղան­դա­վոր­նե­րը կամ նրանց ղե­կա­վար­նե­րը:
Ա­հա ար­դեն տաս­նյակ տա­րի­ներ մեր փոք­րիկ երկ­րում «խղ­ճի ա­զա­տու­թյուն» կեղծ կար­գա­խո­սի տակ բանտ­վում են մարդ­կա­յին խիղճն ու հո­գին, և նրանց է պատ­վաստ­վում մա­կա­բույծ ա­ղան­դը: Կաս­կա­ծե­լի բա­րո­յա­կա­նու­թյան ու ֆի­նանս­նե­րի տեր ա­ղան­դա­պե­տերն ուռ­ճաց­նում են ի­րենց քսակ­նե­րը մարդ­կա­յին խեղ­ված ճա­կա­տագ­րե­րի, կոր­ծան­ված ըն­տա­նիք­նե­րի և ան­ժա­մա­նակ ընդ­հատ­ված կյան­քե­րի հաշ­վին: Նրանք եր­կու­հա­զա­րա­մյա քրիս­տո­նեու­թյան դեմ ու­նեն ի­րենց «ճշ­մար­տու­թյուն­նե­րը», ո­րոնք հմ­տո­րեն հրամց­նում են երկ­միտ, հա­վա­տի և ան­հա­վա­տու­թյան միջև տա­տան­վող հո­գի­նե­րին: Ա­ղանդ­նե­րը այն­քան ա­նօ­րեն ու ան­բա­րո նկա­րա­գիր ու­նեն, որ հե­ռա­վոր կեր­պով ան­գամ չեն հի­շեց­նում բա­րո­յա­կան բարձր չա­փա­նիշ­նե­րով ապ­րող քրիս­տո­նեու­թյու­նը: Հայ ժո­ղո­վուր­դը դա­րեր ի վեր թուր­քի յա­թա­ղա­նին և օ­տար­նե­րի քա­ղա­քա­կան խար­դա­վանք­նե­րին դի­մա­կա­յել է քրիս­տո­սա­վանդ սուրբ հա­վա­տի և մեր Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու շուրջ հա­մախ­մբ­վա­ծու­թյան շնոր­հիվ: Իսկ այ­սօր ինչ-ինչ դր­սեկ­ներ մեր ազ­գի և Ե­կե­ղե­ցու զա­վակ­նե­րին են փակց­նում ի­րենց հիմ­նած մո­լո­րու­թյուն­նե­րի ան­բա­րե­հունչ, գի­տու­թյա­նը և մարդ­կա­յին պարզ տրա­մա­բա­նու­թյա­նը հա­կա­սող վայ-ան­վա­նում­նե­րը և հա­յի սր­տում ճշ­մար­տու­թյան ցո­րե­նի կող­քին ցա­նում են ի­րենց բարձ­րո­րակ ո­րո­մը, որ ըստ ի­րենց ոչն­չով պա­կաս չէ: Այն ժա­մա­նակ, երբ խաբ­ված հա­յը կար­ծում է, թե վեր­ջա­պես հա­սել է իր փնտ­րած ճշ­մար­տու­թյան գի­տու­թյա­նը, օ­տա­րազ­գի «ղե­կա­վա­րը» իր փո­ղերն է հաշ­վում բան­կում:
Այս ա­մե­նին քա­ջա­տե­ղյակ լի­նե­լով` մենք զգաս­տու­թյան կոչ ենք ա­նում մեր ժո­ղովր­դի զա­վակ­նե­րին, ո­րոնք նոր են ցան­կա­նում ոտք դնել հա­վա­տի հո­ղի վրա, որ­պես­զի ընտ­րեն եր­կու հա­զար տա­րի­ներ ի վեր հա­յին մարդ ու հա­յին հայ պա­հած Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցին:
Ինչ­պես աստ­վա­ծա­յին ճշ­մար­տու­թյան, այն­պես էլ սա­տա­նա­յա­կան ան­հե­թե­թու­թյան գոր­ծե­լու միակ բա­նա­լին մար­դու հա­վատն է առ դրան­ցից յու­րա­քան­չյու­րը, և քա­նի դեռ մար­դը հա­վա­տում է կամ մե­կին, կամ մյու­սին, դրանք պի­տի գոր­ծեն իր կյան­քում, սա­կայն, ա­մեն դեպ­քում, աստ­վա­ծա­յին ճշ­մար­տու­թյու­նը պետք է հաղ­թի, քան­զի նա, ի տար­բե­րու­թյուն սա­տա­նա­յա­կան ան­հե­թե­թու­թյան, ու­ժեղ է ոչ թե մարդ­կա­յին հա­վա­տի շնոր­հիվ, այլ այն Հո­գու, որ կեն­դա­նու­թյուն է տա­լիս մարդ­կա­յին հա­վա­տին:
Ճշ­մար­տու­թյունն այն է, որ կա միայն մեկ ճա­նա­պարհ, որ տա­նում է դե­պի կյանք: Մար­դու կյան­քում Աստ­ված ներ­գոր­ծում է այն­քա­նով, որ­քա­նով մարդն ին­քը հա­մա­ձայ­նեց­նում է իր կամ­քը իր կյան­քում ներ­գոր­ծել կա­մե­ցող աստ­վա­ծա­յին կամ­քի հետ: Աստ­ծո ձեռ­քը միշտ պարզ­ված է դե­պի մար­դը, և վեր­ջինս իր կամ­քով կա­րող է ո­րո­շել` բռ­նե՞լ այդ պարզ­ված ձեռ­քը, թե՞ բաց թող­նել կամ ընդ­հան­րա­պես չբռ­նել: Նույն­պես և մարդն է ո­րո­շում` Աստ­ծո ի­րեն պար­զած ձեռ­քից բռ­նե­լուց, այն է` ճշ­մար­տու­թյունն ըն­դու­նե­լուց հե­տո, անց­նե՞լ դե­պի կյանք տա­նող միակ ճա­նա­պար­հը, թե՞ ոչ։
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ