«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Քո ամ­բողջ ու­ժով սի­րի՛ր Ա­րար­չիդ և նրա սպա­սա­վոր­նե­րին մի՛ ան­տե­սիր

Քո ամ­բողջ ու­ժով սի­րի՛ր Ա­րար­չիդ և նրա սպա­սա­վոր­նե­րին մի՛ ան­տե­սիր
31.03.2020 | 00:01
«Ճշ­մա­րիտ, ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ, ով որ ըն­դու­նի նրան, ում Ես կու­ղար­կեմ, Ինձ է ըն­դու­նում, և ով Ինձ է ըն­դու­նում, ըն­դու­նում է Նրան, ով Ինձ ու­ղար­կեց» (Հովհ.13;20)։
Շատ մար­դիկ այն հա­մո­զումն ու­նեն, թե ի­րենք կա­րող են Աստ­ծուն ինչ­պես հարկն է ծա­ռա­յել և պաշ­տել, ե­թե ըստ պատ­շա­ճի չհար­գեն ու չըն­դու­նեն Նրա սպա­սա­վոր­նե­րին՝ քա­հա­նա­նե­րին, ում Տերն ին­քը կար­գեց՝ որ­պես աստ­վա­ծա­յին շնորհ­նե­րի տն­տես­նե­րի և մա­տա­կա­րար­նե­րի:
Հոգևոր աս­տի­ճան­ներն ու աս­տի­ճա­նա­կար­գը ան­ցել են պատ­մա­կան զար­գաց­ման ի­րենց ըն­թաց­քը և հաս­տատ­վել որ­պես պատ­մա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն և Աստ­ծո ար­քա­յու­թյան ար­տա­հայ­տու­թյուն Սուրբ Ե­կե­ղե­ցում: Դեռևս վաղ Ե­կե­ղե­ցու ե­պիս­կո­պոս Հա­կո­բոս Տեառ­նեղ­բայրն ա­սում է. «Հի­վա՞նդ է ձեզ­նից մե­կը, թող կան­չի ե­կե­ղե­ցու ե­րեց­նե­րին, և նրանք նրա վրա թող ա­ղոթք ա­նեն, թող յու­ղով օ­ծեն նրան Տի­րոջ ա­նու­նով: Եվ հա­վա­տով ե­ղած ա­ղոթ­քը կփր­կի հի­վան­դին, ու Տե­րը նրան ոտ­քի կկանգ­նեց­նի: Եվ ե­թե մեղք գոր­ծած լի­նի, այդ նրան պի­տի ներ­վի» (Հակ. 5;14-15):
Բո­ղո­քա­կան­նե­րը հայ­տա­րա­րում են, թե ի­րենք բո­լորն էլ քա­հա­նա­ներ և մար­գա­րե­ներ են. սա ան­հե­թե­թու­թյուն է: Խաբ­ված խա­բե­բա­նե­րը՝ չա­րահ­նար ա­ղան­դա­վոր­նե­րը, մեր­ժում են ընդ­հան­րա­պես և՛ Ե­կե­ղե­ցին, և՛ հոգևո­րա­կա­նու­թյու­նը:
Աստ­ծո քա­հա­նա­ներն են սուրբ ա­վա­զա­նից վերս­տին ծնունդ շնոր­հում մե­ղա­վոր մար­դուն՝ նրան ա­զա­տե­լով մեղ­քի գե­րու­թյու­նից և դարձ­նե­լով Երկ­նա­յին Թա­գա­վո­րի Ան­մահ Ար­քա­յու­թյան ժա­ռան­գորդ, քա­հա­նա­ներն են ար­ձա­կում մար­դու մեղ­քե­րը և նրան ար­ժա­նաց­նում հա­ղորդ­վե­լու մեր Տեր և Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սի Սուրբ Մարմ­նին և Ա­րյա­նը, քա­հա­նա­ներն են քրիս­տո­նյա­յի մար­մի­նը վեր­ջին հան­գր­վան ու­ղեկ­ցում և շի­րի­մը կն­քում՝ ի հա­վաս­տումն Տի­րոջ երկ­րորդ գալս­տյան հան­դեպ հան­գու­ցյա­լի հա­վա­տի: Այս­քան ե­րախ­տիք­նե­րի հան­դեպ անշ­նոր­հա­կալ մար­դը, ո­րը չի հար­գում Աստ­ծո կող­մից օծ­ված հոգևո­րա­կա­նին, ի­րա­վունք չու­նի քրիս­տո­նյա կոչ­վե­լու: Շատ «սր­տա­ցավ» քրիս­տո­նյա­ներ մտա­հո­գու­թյուն են հայտ­նում քա­հա­նա­նե­րի մեջ ո­րո­շա­կի վար­քագ­ծի շե­ղում ո­րո­նե­լով, սա­կայն դույզն-ինչ չեն մտա­հոգ­վում ի­րենց վար­քագ­ծի, սե­փա­կան մեղ­քե­րի հա­մար, կար­ծես թե Աստ­ված դա­տաս­տա­նի օ­րը նրան­ցից հա­շիվ է պա­հան­ջե­լու ոչ թե ի­րենց, այլ քա­հա­նա­նե­րի կյան­քի և վար­քի հա­մար: Ա­չա­լուրջ լի­նենք և չար­հա­մար­հենք Աստ­ծո սպա­սա­վոր­նե­րին, քան­զի նրանց պատ­վե­լով` մենք հենց Աստ­ծուն ենք մե­ծա­րում, և ար­հա­մար­հե­լով՝ Աստ­ծուն ենք ա­նար­գում, ինչ­պես պատ­վի­րում է Տե­րը Սի­րաք ի­մաս­տու­նի բե­րա­նով. «Քո ամ­բողջ սր­տով եր­կյո՛ւղ կրիր Տի­րո­ջից և հար­գի՛ր նրա քա­հա­նա­նե­րին:
Քո ամ­բողջ ու­ժով սի­րի՛ր Ա­րար­չիդ և նրա սպա­սա­վոր­նե­րին մի՛ ան­տե­սիր:
Եր­կյո՛ւղ կրիր Տի­րո­ջից և մե­ծա­րի՛ր քա­հա­նա­նե­րին:
Ինչ­պես հրա­մայ­ված է քեզ, տո՛ւր նրանց տուր­քի մի մա­սը....» (Սի­րաք. 8;31-35)։
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գորիս
Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ