Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աղ­քա­տու­թ­յան մեջ մե­կը որ ժպ­տում է, ար­վես­տի գործ է»

«Աղ­քա­տու­թ­յան մեջ մե­կը որ ժպ­տում է, ար­վես­տի գործ է»
31.03.2020 | 01:46
Ֆեյս­բու­քի տա­րեգր­քում նկա­տե­ցի ՍԱ­ՄՈՒԵԼ ՈՍ­ԿԱ­ՆՅԱ­ՆԻ լու­սան­կար­չա­կան աշ­խա­տանք­նե­րը: Ո­ճը, լու­սան­կար­ներն ար­դեն ծա­նոթ էին, հե­ղի­նա­կը՝ ան­ծա­նոթ: Գրե­ցի նրան, ա­ռա­ջար­կե­ցի զրու­ցել լու­սան­կար­չու­թյան մա­սին: Մինչ նյու­թը հրա­պա­րակ­ման էի պատ­րաս­տում՝ Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի բռն­կու­մը ի­րա­վի­ճակ փո­խեց: Փակ­վե­ցինք տա­նը: Բո­լոր զրույց­նե­րը հա­մա­վա­րա­կի մա­սին էին: «Ի՞նչ է լի­նե­լու» հար­ցի պա­տաս­խա­նը դեռ ոչ ոք չգի­տի: Ա­նո­րո­շու­թյու­նը շա­րու­նակ­վում է, կյան­քը՝ նույն­պես: ՈՒ քա­նի որ այս օ­րե­րին հնա­րա­վոր չէ զրույ­ցել ինչ-որ բա­նի մա­սին` շր­ջան­ցել աշ­խարհն ի­րար խառ­նած վի­րու­սի թե­ման, Սա­մուե­լին հարց­նում եմ՝ նկա­րու՞մ է այս օ­րե­րին: Ա­սում է, որ այս օ­րե­րին կար­ծես ժա­մա­նա­կը լու­սան­կա­րի նման կանգ է ա­ռել, և պա­րա­պուրդն օգ­տա­գոր­ծում է ա­պա­գա ա­նե­լիք­նե­րի վե­րա­բե­րյալ մտո­րում­նե­րով։ «Իսկ չե՞ս ու­զում նկա­րել այդ կանգ ա­ռած ժա­մա­նա­կը» հար­ցին ի պա­տաս­խան՝ ա­սում է. «Մար­դիկ ի­րենց տնե­րում մե­կու­սա­ցած են, փո­ղոց­նե­րը դա­տարկ են։ Չգի­տեմ, դեռ պա­հը չի հա­սու­նա­ցել, որ պատ­կե­րա­յին լեզ­վով ար­տա­հայ­տեմ ներ­կա ի­րա­վի­ճա­կը: Գու­ցե լավ վա­վե­րագ­րա­կան ֆիլմ ստեղծ­վի այս ա­մե­նից, բայց լու­սան­կա­րի պա­հանջ­ներն այլ են։ Թե­պետ չեմ բա­ցա­ռում. ե­թե կա­րան­տի­նա­յին վի­ճա­կը եր­կա­րաձգ­վի, մարդ­կանց ա­ռօ­րյա­յում շատ բա­ներ կփոխ­վեն, հնա­րա­վոր է՝ պատ­կե­րա­յին լեզ­վով ար­տա­հայտ­վող ի­րա­վի­ճակ­ներ լի­նեն, և անց­նեմ գոր­ծի: Սա ցա­վով եմ ա­սում: Հույս ու­նեմ, որ ա­մեն ինչ լավ կլի­նի, մա­յի­սյան ա­ռա­վոտ­նե­րը կլց­վեն մարդ­կան­ցով, ու մար­դիկ կսկ­սեն գնա­հա­տել ժա­մա­նա­կը և ա­մեն րո­պեն նպա­տա­կա­յին կօգ­տա­գոր­ծեն»:
Ստորև մի փոքր ու­շա­ցու­մով ներ­կա­յաց­նում եմ մեր զրույ­ցը:
-Որ­քա՞ն ժա­մա­նակ է, որ զբաղ­վում ես լու­սան­կար­չու­թյամբ:
-Շուրջ մեկ տա­րի: Շր­ջում եմ մար­զե­րում՝ Լո­ռի, Ա­րա­գա­ծոտն: Ա­մեն տեղ լու­սան­կար­չա­կան սար­քով եմ: Լի­նում է, որ շա­բաթ­նե­րով շր­ջում եմ ու ոչ մի բան չեմ լու­սան­կա­րում: Չեմ սի­րում նկա­րել գե­ղե­ցիկ կադր, որ զուտ գե­ղե­ցիկ է, օ­րա­ցույ­ցին կպց­նե­լու, նա­յե­լու հա­մար է: Չեմ էլ նկա­րում այդ­պի­սի տե­սա­րան­ներ: Ե­թե ծով ու մայ­րա­մուտ նկա­րեի, հա­զա­րա­վոր աշ­խա­տանք­ներ կու­նե­նա­յի: Առ­հա­սա­րակ, սի­րում եմ նկա­րել մար­դու կյան­քը: Սի­րում եմ, երբ տնից ա­սե­լիք եմ կտ­րում- հա­նում: Ե­րաժշ­տու­թյան նման է այդ պա­հը՝ լույս ու ստ­վե­րի: Ինչ-որ դրա­մա կա:
-Ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի պա­հը, պատ­կե­րը, որ ո­րո­շես լու­սան­կա­րել:
-Պետք է ի­մաստ ու­նե­նա:
-Բե­մադ­րու՞մ ես նկա­րը:
-Ինչ­քան որ վա­վե­րագ­րու­թյան մեջ թույ­լատ­րե­լի է, պրո­վո­կա­ցիա­ներ ա­նում եմ, բայց քիչ:
Հա­տուկ դիր­քով չեմ նս­տեց­նում մարդ­կանց: Ե­թե մար­դը գի­տի, որ այդ պա­հին նկար­վում է, հա­յաց­քը քա­րա­ցած է լի­նում: Իմ ներ­կա­յու­թյու­նը, այս­պես թե այն­պես, ինչ-որ բան փո­խում է: Սկ­սում եմ ըն­կե­րու­թյուն ա­նել, ըն­թաց­քում գու­ցե ա­սեմ՝ գր­կիր շա­նը, և նկա­րում եմ այն պա­հին, երբ զգում եմ՝ ապ­րում է...
-Հե՞շտ են հա­մա­ձայ­նում մար­դիկ նկար­նե­րիդ հե­րոս­նե­րը դառ­նա­լուն:
-Ո­մանք հա­մա­ձայ­նում եմ, ո­մանք՝ ոչ:
-Ին­չու՞ են հիմ­նա­կա­նում գյու­ղա­կան պատ­կեր­ներ, աղ­քա­տիկ տներ, ա­նա­պա­հով մար­դիկ:
-Ւնձ հա­րա­զատ են գյու­ղա­կան պատ­կեր­նե­րը:
-Ա­պա­հով­ված ըն­տա­նիք­նե­րում դրա­մա չկա՞:
-Չեմ սի­րում շքե­ղու­թյան մա­սին ինչ-որ բան ա­սել: Աղ­քա­տու­թյան մեջ մե­կը որ ժպ­տում է, ար­վես­տի գործ է: Բա­ցի այդ, ժա­մա­նա­կը հաս­կա­նա­լու հա­մար պետք է պատ­մես մար­դու մա­սին, ա­մե­նա­հա­սա­րակ մար­դու:
-Դու Վա­նա­ձո­րից ես, տե­ղի բնու­թյու­նը քեզ չի՞ գրա­վում:
-Գրա­վում է, նկա­րում եմ, բայց ա­վե­լի շատ Երևա­նին մոտ գյու­ղերն են ինձ ո­գեշն­չում: Օ­րի­նակ՝ շատ հե­տաքր­քիր է Աշ­տա­րա­կը: Ա­մեն գյուղ իր կո­լո­րիտն ու­նի, ինձ թվում է` յու­րա­քան­չյուր տա­նը, ա­ռա­վել ևս գյու­ղա­կան, ինչ-որ հե­տաքր­քիր դր­վագ կա:
-Մայ­րա­քա­ղա­քում գոր­ծի չե՞ս դնում լու­սան­կար­չա­կան սարքդ:
-Քա­ղա­քում ինձ հա­մար հե­տաքր­քիր բան չեմ գտ­նում, մի քա­նի կադր եմ ա­րել Կոն­դում:
-Կա՞ն հե­տաքր­քիր պատ­մու­թյուն­ներ լու­սան­կար­նե­րիդ հետ կապ­ված:
-Հար­ցը հաս­կա­ցա, բայց մեկ այլ բան հի­շե­ցի: Հա­ճախ հարց­նում են՝ ին­չու՞ ֆիլմ չես նկա­րում այն մարդ­կանց մա­սին, ո­րոնց նկա­րում ես: Կան մար­դիկ, որ հե­տաքր­քիր չեն որ­պես դրա­մա­տուր­գիա, որ ժա­մա­նա­կագ­րա­կան ար­վես­տով ներ­կա­յաց­նես՝ գրես կամ վա­վե­րագ­րա­կան ֆիլմ ա­նես, բայց կադ­րով դու գտ­նում ես այն պա­հը, որ ինչ-որ բան է պատ­մում իր մա­սին: Եվ վերջ:
-Լու­սան­կար­չու­թյու­նից բա­ցի ին­չո՞վ ես զբաղ­վում:
-Աշ­խա­տում եմ ՀՕՊ զոր­քե­րում, Երևա­նի խա­ղաղ եր­կն­քի ան­դորրն ա­պա­հո­վող­նե­րից մեկն եմ։ Ա­զատ ժա­մա­նակ կար­դում եմ: Սո­վո­րում եմ թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի ռե­ժի­սու­րա­յի բաժ­նում:
-Ի՞նչ է պետք լավ լու­սան­կա­րել սո­վո­րե­լու հա­մար:
-Գր­քեր կար­դալ:
-Լու­սան­կար­չու­թյա՞ն մա­սին գր­քեր:
-Գե­ղար­վես­տա­կան: Անհ­րա­ժեշտ է, որ լու­սան­կա­րի­չը դուրս գա իր տան բա­կից, ա­նընդ­հատ փնտ­րի, տե­սախ­ցի­կի մեջ քիչ հի­շո­ղու­թյուն ու­նե­ցող կրիչ պա­հե­լով, որ սահ­մա­նա­փակ քա­նա­կու­թյամբ լի­նեն նկար­նե­րը: Այդ դեպ­քում մտա­ծե­լու ժա­մա­նակ շատ կլի­նի, ար­դյուն­քը՝ ա­վե­լի լա­վը: Կարևո­րը դրա­ման որ­սալն է։
-Ին­չու՞ ես ա­սում դրա­մա, ու­րախ պա­հը հե­տաքր­քիր չէ՞:
-ՈՒ­րա­խու­թյան մեջ էլ դրա­մա կա: Ոչ տխուր, ոչ ու­րախ, հա­կա­սու­թյուն է պետք՝ պատ­մու­թյուն:
-Ինքդ ի՞նչ ես մտա­ծում քո աշ­խա­տանք­նե­րի մա­սին:
-Միշտ դժ­գոհ եմ: Ինձ թվում է` ե­թե ստեղ­ծա­գոր­ծո­ղը ի­րե­նից գոհ լի­նի, տե­սախ­ցի­կը, վր­ձի­նը, գրի­չը մի կողմ կդ­նի: Նույնն էլ զին­վո­րը. երբ կրա­կում է, չի ա­սում՝ լավ, հե­րիք է, ու վայր դնում զեն­քը: Լավ զին­վո­րը պի­տի գնա մինչև վերջ, թե­կուզ կյան­քի գնով ա­վե­լին ա­նի:
-Քա­նի՞ լու­սան­կար ու­նես:
-Շատ քիչ:
-Ցու­ցա­հան­դես­նե­րի, մր­ցույ­թնե­րի մաս­նակ­ցե՞լ ես:
- Առ­ցանց ցու­ցադ­րու­թյուն­նե­րի եմ մաս­նակ­ցել, մի քա­նի ան­գամ օր­վա լա­վա­գույն կադր ան­վա­նա­կար­գի եմ ար­ժա­նա­ցել, B&W Humanist & Street Photography Corner կայ­քի կող­մից: Այդ կայ­քը ստեղ­ծել են մի քա­նի ան­վա­նի լու­սան­կա­րիչ­ներ տար­բեր եր­կր­նե­րից, ի­րենք էլ ընտ­րել են աշ­խա­տանք­ներս։
-Ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սով ներ­կա­յա­նա­լու միտք ու­նե՞ս:
-Դեռ վաղ է այդ մա­սին խո­սե­լը, գու­ցե ընդ­հա­նուր ցու­ցա­հան­դես­նե­րում մի քա­նի գործ ներ­կա­յաց­նեմ: Ես դեռ շատ պետք է փնտ­րեմ, շատ աշ­խա­տեմ:
-Լու­սան­կար­ներդ վեր­նագ­րու՞մ ես:
-Ընդ­հա­նուր խո­րա­գիր ու­նեն լու­սան­կար­ներս՝ «Մեր ժա­մա­նակ­նե­րի իմ հե­րոս­նե­րը»:
-Բայց գու­ցե հե­տո փո­խե՞ս ուղ­ղու­թյու­նը, նոր թե­մա­ներ գտ­նես:
-Մի լու­սան­կա­րիչ, իր կատ­վին նկա­րե­լով, մի ամ­բողջ դրա­մա­տուր­գիա էր ներ­կա­յաց­րել: Մոտ 10 տա­րի աշ­խա­տել էր, կյան­քի մի ամ­բողջ շր­ջան, մի քա­նի կադ­րի հա­մար։ Պատ­կե­րաց­րեք մեր ժա­մա­նա­կի հե­րոս­ներն ինչ­քան շատ են, գու­ցե 5 կյանք էլ չբա­վա­կա­նաց­նի նրանց պատ­կե­րե­լու հա­մար:
-Ինչ­պե՞ս ես ընտ­րում հե­րոս­նե­րիդ:
-Խեն­թու­թյուն է, չեմ կա­րող ա­սել: Հա­կա­սու­թյունն եմ ընտ­րում:
-Ի՞նչ ես զգում լու­սան­կա­րե­լիս:
-Հուզ­վում եմ ա­մեն ան­գամ լու­սան­կար­չա­կան սար­քը ձեռքս վերց­նե­լուց: Ոնց որ ներ­կերդ բա­ցես, որ սկ­սես նկա­րել:
-Ինք­նան­կարն ըն­դուն­ված է նկար­չու­թյան մեջ, լու­սան­կար­չու­թյան մեջ կար­ծես դա մի փոքր ան­լուրջ է թվում:
-Լու­սան­կա­րիչն ինքն ի­րեն նկա­րե­լիս հաս­կա­նում է, որ նկար­վում է ու չի ապ­րում այդ պա­հին: Վրձ­նով նկա­րե­լիս, թե­կուզ հա­յե­լու մեջ ի­րեն նա­յի, կա­րող է գույ­նե­րով փո­խել է­մո­ցիան, լիար­ժե­քո­րեն չի վա­վե­րագ­րում, չի տպագ­րում, նույն պատ­կե­րը չի ստա­նում, ինչ հա­յե­լու մեջ է տես­նում: Գե­ղան­կար­չու­թյամբ զբաղ­վե­լիս ինք­նա­դի­ման­կար նկա­րել եմ, այն ժա­մա­նակ Վան Գոգ էի կար­դում, ո­գեշ­նչ­վել էի։
-Նաև նկա­րում ես:
-Փոքր հա­սա­կում՝ ա­յո: Մա­սուր էի վա­ճա­ռում, այդ գու­մա­րով յու­ղա­ներ­կեր գնում, հա­ջորդ օ­րը գնում ան­տառ՝ նկա­րե­լու: Նույն ման­կա­կան ոգևոր­վա­ծու­թյու­նը, մի քիչ վե­րա­փոխ­ված, ար­դեն լու­սան­կար­չու­թյան մեջ կա: Տուն ես մտ­նում, ապ­րում ես այդ մարդ­կանց հետ, կադր ես գտ­նում, որ զգա­ցածդ ար­տա­հայ­տես կամ չես գտ­նում: Ոնց որ գիրք կար­դաս: Հիմ­նա­կա­նում լու­սան­կար­չու­թյու­նից գնում են դե­պի կի­նո, ես գե­ղան­կար­չու­թյու­նից լու­սան­կար­չու­թյուն ե­կա:
-Սո­ցիա­լա­կան հար­ցեր կա­րո՞ղ ես լու­ծել լու­սան­կար­չու­թյամբ:
-Լու­սա­նա­կար­չու­թյու­նը ե­րե­խա­յիդ նման է, չպետք է ձգ­տես դրա­նով փող աշ­խա­տել, պետք է սի­րես, փայ­փա­յես , աշ­խա­տես, որ ի­րեն լավ նա­յես, ժա­մա­նակ տրա­մադ­րես, որ ինչ-որ բան ստաց­վի:
Զրույ­ցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ