Դեմքն ու­րիշ բան է, դի­մա­կը՝ ու­րիշ

Դեմքն ու­րիշ բան է, դի­մա­կը՝ ու­րիշ
31.03.2020 | 01:55

«Թեև Հա­յաս­տա­նում ար­տա­կարգ դրու­թ­յուն է հայ­տա­րար­ված, և մար­դիկ մտա­հոգ­ված են, թե ինչ­պես պետք է հաղ­թա­հար­վի կո­րո­նա­վի­րու­սը մեր երկ­րում, կի­նո­գոր­ծիչ­նե­րի մի փոքր խումբ «պայ­քա­րում» է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի դեմ, կա­ռույ­ցի վե­րա­բե­ր­յալ մե­ղադ­րագ­րեր ու­ղար­կում տար­բեր պաշ­տո­ն­յա­նե­րի ու գրա­ռում­ներ ա­նում այդ մա­սին ֆեյս­բու­քում». սա Հա­յաս­տա­նի կի­նո­միու­թ­յան ու մաս­նա­վո­րա­պես «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նի հետ սեր­տո­րեն գոր­ծակ­ցող, լրագ­րող Գո­հար Հա­կո­բ­յա­նի նյու­թից է։ Կի­նո­միու­թ­յան ու «Ոս­կե ծի­րա­նի» ան­վան հի­շա­տա­կում­ներն իսկ բա­վա­րար են լրագ­րո­ղի ա­չա­ռու­թ­յան վե­րա­բե­ր­յալ կար­ծիք կազ­մե­լու հա­մար («մե­ղադ­րագ­րեր» բա­ռի «միա­միտ» գոր­ծած­մա­նը նա­յեք), ուս­տի բա­վա­րար­վենք այս­քա­նով, անց­նենք նրա զրու­ցա­կից կի­նո­ռե­ժի­սո­րին, սա­կայն վեր­ջի­նիս պես ոչ թե ա­ռաջ­նորդ­վե­լով ընդ­հա­նուր ձևա­կեր­պում-դա­տո­ղու­թ­յուն­նե­րով, այլ ա­մեն ա­սա­ծի հիմ­նա­վո­րու­մը տա­լով, իսկ ինչ-ինչ, Էդ­գար Բաղ­դա­սա­ր­յա­նը մեր ու­շադ­րու­թ­յանն ար­ժա­նա­նա­լու ի­րա­վունք նվա­ճել է իշ­խա­նու­թ­յուն­նե­րին ուղղ­ված կո­լեկ­տիվ նա­մա­կի տակ դրած ըն­տա­ն­յոք ստո­րագ­րու­թ­յամբ։

1937-Ի ՀՈ­ԳԵ­ԶԱ­ՎԱԿ­ՆԵՐՆ ԸՆԴ­ՄԻՇՏ ԵՆ
Ակն­հայ­տո­րեն այդ­պես էլ ի զո­րու չլի­նե­լով հաս­կա­նա­լու, որ հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյու­նում բա­րե­բախ­տա­բար ժա­մա­նա­կա­յին նոր չա­փում­ներ են, օ­րա­ցույ­ցի վրա էլ ի­րենց ե­րա­զա­յին 1937-ի փո­խա­րեն 2020-ն է, Հա­յաս­տա­նի կի­նո­գոր­ծիչ­նե­րի միու­թյու­նը 59 կի­նե­մա­տոգ­րա­ֆիս­տի կամ այդ­պի­սին ներ­կա­յա­ցող­նե­րի ստո­րագ­րու­թյամբ (չեն էլ նկա­տել, որ մե­կը վա­ղո՜ւց հան­գու­ցյալ է) նա­մակ է հաս­ցեագ­րել իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ ի պար­սա­վումն ո­մանց և ի պաշտ­պա­նու­թյուն կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ար­դեն ե­րեք տա­րի ժ/պ աշ­խա­տող Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի՝ նրան ներ­կա­յաց­նե­լով...
Չէ, ա­րա­ծի երևու­թա­կա­նու­թյուն ստեղ­ծե­լու մտադ­րու­թյամբ մո­գոն­ված նա­մա­կի ընդ­հա­նուր ձևա­կեր­պում­նե­րի ո­չինչ չա­սող շա­րա­նին մենք չենք անդ­րա­դառ­նա, ան­գամ մատ­նա­ցույց էլ չենք ա­նի փաս­տե­րը կողմ­նա­կալ ներ­կա­յաց­նե­լու, դրանք մի­տում­նա­վոր կեղ­ծե­լու դրսևո­րում­նե­րը։ Չենք անդ­րա­դառ­նա, քա­նի որ նման գոր­ծե­լաոճն այդ մարդ­կանց բա­րո­յա­կան ու հոգևոր նկա­րա­գիրն է, կեն­սա­կեր­պը, իսկ ժո­ղովր­դա­կան հայտ­նի խոսքն ա­սում է, որ կու­զի­կին միայն գե­րեզ­մա­նը կուղ­ղի։ Չենք անդ­րա­դառ­նա նաև զուտ այն պատ­ճա­ռով, որ նա­մա­կում առ­կա է նմա­նը չու­նե­ցող այն­պի­սի՛ ան­հե­թե­թու­թյուն, ի­րա­կա­նու­թյան այն­պի­սի՛ ա­նօ­րի­նակ խե­ղա­թյու­րում, որ ան­կախ քեզ­նից սկ­սում ես մտա­ծել նա­մա­կը ստո­րագ­րած­նե­րին հա­մա­կած զանգ­վա­ծա­յին հո­գե­խան­գար­մուն­քի մա­սին։
ՇՈՒ­ՇԱՆ­ՆԱ ԴԸ ԱՐ­ԿԸ ԿԱՄ ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅԱՆ... ՋԵԲ­ԿԻՐ­ՆԵ­ՐԸ
Կտր­վե­լով բուն ի­րա­կա­նու­թյու­նից՝ տե­սեք թե կի­նո­միու­թյան ան­դամ­նե­րի ինք­նա­մո­ռաց գով­քը մինչև ուր է տա­նում-հասց­նում Շ. Միր­զա­խա­նյա­նին՝ դարձ­նե­լով մե­րօ­րյա Ժան­նա դ’Արկ, երկ­րի հե­ղա­փո­խա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի դրո­շա­կա­կիր։ Նա­մա­կա­գիր­նե­րի ա­ռողջ բա­նա­կա­նու­թյան հետ եզ­րեր չու­նե­ցող այս տրա­մա­բա­նու­թյամբ պարզ­վում է, որ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում հե­ղա­փո­խա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի շր­ջա­նը», երկ­րում «կա­ռուց­ված­քա­յին ու հա­մա­կար­գա­յին բարդ փո­փո­խու­թյուն­ներն» ի­րա­կա­նու­թյուն են դար­ձել կի­նո­կենտ­րո­նում Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի նշա­նակ­մամբ ու նրա ձեռ­նար­կած քայ­լե­րի շնոր­հիվ։
Այս­տեղ են ա­սել՝ այ թե հա­սա՜նք։
Կի­նոն ի­րենց հա­մար ու­նե­նա­լով ըն­դա­մե­նը որ­պես ա­ծան­ցյալ՝ հա­յաս­տա­նյան կի­նո­գոր­ծիչ­նե­րի սույն բույ­լը, կեղ­ծե­լը որ կեղ­ծել է, փոր­ձում է ձեռ­քի հետ սե­փա­կա­նաշ­նոր­հել հե­ղա­փո­խու­թյունն ի­րա­կա­նաց­րած­նե­րի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը՝ պատ­մու­թյու­նը խմ­բագ­րե­լու ու վե­րա­շա­րադ­րե­լու ճա­նա­պար­հով անց­նե­լով կի­նո­կենտ­րո­նի Շու­շան­նա դ’Ար­կին հա­յաս­տա­նյան 2018 թվի հե­ղա­փո­խու­թյան նա­խա­կա­րա­պետ ներ­կա­յաց­նե­լու գոր­ծը կպց­նե­լուն։
Այս­տեղ բնա­կա­նա­բար պի­տի դառ­նանք ու հա­զար փառք տանք Աստ­ծուն, որ մեր այս ջեբ­կիր­նե­րի գլ­խից բա­նա­կա­նու­թյու­նը վերջ­նա­կա­նա­պես չի հա­նել ու նրանց մեջ խեղ­դել է Օռ­լեա­նի կույ­սի պատ­վա­նունն էլ կի­նո­կենտ­րո­նի ժ/պ-ին վե­րագ­րե­լու ան­թա­քույց հա­վակ­նու­թյուն­նե­րը (գրո­ղը տա­նի, ի վեր­ջո ֆի­զիո­լո­գիան այն­քան էլ կեղծ բան չէ)։
Ի­հար­կե, այս­տեղ ո­րո­շա­կիո­րեն ան­պարզ է մնում, թե նա­մա­կա­գիր­ներն ին­չու են մնա­ցել կես ճա­նա­պար­հին և հայ կի­նո­յի փր­կիչ Շ. Միր­զա­խա­նյա­նի հե­ղա­փո­խա­կան նա­խա­կա­րա­պե­տու­թյու­նը չեն ամ­րագ­րել կի­նո­միու­թյան նա­խա­գահ Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի հոգևոր ա­ռաջ­նոր­դու­թյան կնի­քով, թեև մյուս կող­մից էլ ճիշտ են ա­րել խմ­բագ­րումն ա­պա­գա­յին վե­րա­պա­հե­լով, քա­նի որ երկ­րին ճա­րա­կած հա­մա­վա­րա­կը կա­րող է նվազ հն­չե­լի դարձ­նել սույն դա­րա­կազ­միկ փաս­տը։
Ա­ՀԱ ԹԵ ՆԱԵՎ ԻՆ­ՉՈՒ Է Ա­ՆԻ­ՄԱՍՏ
Ա­հա պատ­մու­թյան, ի­րա­կա­նու­թյան այս­պի­սի ըն­կա­լում, ո­րով ե­թե պատ­մա­կան ակն­հայտ փաստն է խմ­բագր­վում, ձևա­խեղ­վում, էլ ինչ ա­սել ա­ռան­ձին վերց­րած կա­ռույ­ցի մա­սին, ո­րում գոր­ծե­րի վի­ճակն ինչ­պես ու­զե­նան, այն­պես էլ կներ­կա­յաց­նեն (ինչն էլ, ի դեպ, ա­նում են), ա­հա թե ի՛նչ ու ինչ­պի­սի՛ հա­մա­կազ­մի հետ գործ ու­նե­նալն է, որ ա­նի­մաստ է դարձ­նում կո­լեկ­տիվ այս ան­հե­թե­թու­թյանն ամ­բող­ջու­թյան մեջ անդ­րա­դառ­նա­լը։
Սա­կայն որ­պես­զի ըն­թեր­ցո­ղը կաս­կա­ծի նշույլ իսկ չու­նե­նա նա­մա­կա­գիր­նե­րի կող­մից վե­րը բեր­ված ան­հե­թե­թու­թյու­նը թղ­թին հանձ­նե­լու ա­նու­ղե­ղու­թյան առն­չու­թյամբ, նա­մա­կի այդ հատ­վա­ծը մեջ­բե­րում ենք բա­ռա­ցի՝ նաև գրա­գետ գր­ված լի­նե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը թող­նե­լով ի­րենց. «Մենք ար­ձա­նագ­րում ենք, որ Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար, Հա­յաս­տա­նի կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյան վար­չու­թյան ան­դամ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի՝ վեր­ջի­նիս այդ պաշ­տո­նում նշա­նակ­վե­լու ա­ռա­ջին իսկ օ­րից, կա­ռույ­ցում ձեռ­նարկ­վեց և ի­րա­կա­նաց­վեց հս­կա­յա­կան աշ­խա­տանք, ո­րին հա­ջոր­դեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հե­ղա­փո­խա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի շր­ջա­նը, երկ­րում ի­րա­կա­նաց­վե­ցին կա­ռուց­ված­քա­յին ու հա­մա­կար­գա­յին բարդ փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք, ցան­կա­ցած պա­րա­գա­յում, ա­ռաջ են բե­րում ո­րո­շա­կի դժ­վա­րու­թյուն­ներ»:
ՀԻ­ՄԱ Ե­ՂԵ՞Լ  Է, ԹԵ՞ ՉԻ Ե­ՂԵԼ
Դառ­նանք Էդ­գար Բաղ­դա­սա­րյա­նին, ով դար­ձավ այս ողջ ա­սե­լի­քի սկիզբն ու մե­խը։ Հար­կավ դժ­վար է հա­վա­տալ, որ նրա նման հա­սա­րա­կու­թյա­նը ներ­կա­յա­նա­լու ար­վես­տա­կա­նու­թյուն ու­նե­ցող նրա նման մար­դը կա­րող էր պար­զա­միտ լրագ­րո­ղի հյու­սած ցանց­կեն թա­կար­դի մեջ հայ­տն­վել, բայց փաս­տը մնում է փաստ, որ Գո­հար Հա­կո­բյա­նի ո­րակ­մամբ ճշ­տող հար­ցին՝ «Ար­դյոք պն­դու՞մ է, որ նախ­կի­նում «ատ­կատ­ներ» են ե­ղել», կի­նո­ռե­ժի­սո­րը պա­տաս­խա­նել է. «Ես չեմ պն­դում, որ «ատ­կատ­ներ» են ե­ղել: Ան­ձամբ ես չեմ տվել որևէ «ատ­կատ», «կա­շառք»՝ հետևող լյա՜-լյա՜, լյո՜-լյո՜, «չՈվՌ չցրպռ» շա­րու­նա­կու­թյամբ ու ա­վար­տել այս­պես. «Բնա­կա­նա­բար ա­մեն ինչ ե­ղել է, բայց ես ՉԵՄ ՏՎԵԼ ոչ մի կո­պեկ»։
ԱՈՒ­ԴԻՏ ՊԱ­ՀԱՆ­ՋՈՒ՞Մ ԵՆՔ, ԹԵ՞ ՉԵՆՔ ՊԱ­ՀԱՆ­ՋՈՒՄ
Մի կողմ թող­նենք, որ կողմ­նո­րոշ­ված չկողմ­նո­րոշ­վա­ծու­թյու­նը նույն­քան չկողմ­նո­րոշ­ված կողմ­նո­րոշ­վա­ծու­թյուն է, պար­տադր­ված ենք փաս­տել, որ կի­նո­գոր­ծիչ­նե­րի նա­մա­կի տակ ստո­րագ­րած Էդ. Բաղ­դա­սա­րյա­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, լա՜վ էլ կողմ­նո­րոշ­ված է ներ­կա­յա­նում։
Ի դեպ, նույն հս­տակ կողմ­նո­րոշ­վա­ծու­թյունն է նրա մոտ և ս. թ. փետր­վա­րի 15-ին Factor TV-ին տված հար­ցազ­րույ­ցում, որ­տեղ խո­սե­լով իր ներ­կա­յաց­րած կի­նո­նա­խագ­ծին գու­մար չհատ­կաց­նե­լու փաս­տից, ի մաս­նա­վո­րի ա­սում է. «Ինձ ա­սում են՝ գի­տե՞ք ինչ, գու­մար­ներ չկան։ Նե­րե­ղու­թյուն (բա­ռը գր­ված է այն­պես, ինչ­պես ար­տա­բեր­ված է- Մ. Հ.), դե էդ վախտ է­կեք աու­դիտ ա­նենք մի հատ և նա­յենք ո՛ւր եք գնում, ին­չի՛ հա­մար եք գնում և ի՛նչ ա­նի­մաստ մի­ջո­ցա­ռում­նե­րի եք մաս­նակ­ցում և հո­բե­լյան­ներ եք նշում»։
Պա­հան­ջա­տի­րոջ ու այն էլ օ­րի­նա­կան պա­հան­ջա­տի­րոջ դիր­քե­րից սույն միտ­քը Էդ. Բաղ­դա­սա­րյա­նը ցա­սում­նա­լից կրկ­նում է նաև զրույ­ցի մեկ այլ հատ­վա­ծում. «Աու­դիտ եմ ու­զում՝ էդ մի­ջոց­նե­րը ու՞ր ա գնում։ Ի՛մ տված հար­կե­րը։ Ես պա­հան­ջում եմ աու­դիտ՝ ու՞ր ա գնում, ու՞ր եք գնում, ի՞նչ ուղևո­րու­թյուն­ներ եք գնում, ի՞նչ կա­ման­դի­րով­կեք»։
Սույնն ի­մա­նա­լով՝ կա­րո՞ղ ենք Էդ. Բաղ­դա­սա­րյա­նին հարց­նել՝ կի­նո­կենտ­րո­նին «հե­ղա­փո­խա­կան» աշ­խա­տան­քի շունչ բե­րած, ատ­կատ­նե­րից ա­զա­տագ­րած (ո­րա­կում­նե­րի մեջ հա­վա­տա­րիմ ենք մնա­ցել կի­նո­յի փո­խա­րեն նա­մա­կագ­րու­թյան ժան­րում խո­րա­ցած­նե­րի հն­չե­ցում­նե­րին- Մ.Հ.) Շ. Միր­զա­խա­նյա­նին ա­ջակ­ցող նա­մա­կում առ­կա ստո­րագ­րու­թյանդ ան­կեղ­ծու­թյա՞­նը հա­վա­տանք, թե՞ նա­մա­կի տակ ստո­րագ­րե­լուց մոտ մեկ ա­միս ա­ռաջ տված հար­ցազ­րույ­ցում աու­դիտ պա­հան­ջե­լու ար­դար զայ­րույ­թիդ, կեղ­ծիքն ու կեղ­տը երևան հա­նե­լու բուռն մտա­հո­գու­թյանդ։ Ի դեպ, լա­վա­տե­ղյակ­ներն ա­սում են, որ քո այս «ճիչն» ու­նե­ցել է իր ազ­դե­ցու­թյունն ու ներ­կա­յաց­րածդ նա­խա­գի­ծը, այ­նուա­մե­նայ­նիվ, ֆի­նան­սա­վոր­վել է։
ՑՈՒ­ՑԱ­ԿՈՒՄ ՀԻ­ՄԱ ԼԻ­ԶՈՂ­ՆԵ՞Ր ԵՆ, ԹԵ՞ ՉԼԻ­ԶՈՂ­ՆԵՐ
2020 թվի փետր­վա­րի 15-ի հար­ցազ­րույ­ցում բո­ղո­քե­լով, որ չի­նով­նիկն ար­վես­տա­գե­տի հետ խո­սում է դա­տա­խա­զի տո­նով, ար­ժա­նա­նում ես լրագ­րո­ղի միան­գա­մայն տրա­մա­բան­ված «Ար­դյո՞ք դա հետևանք չէ այն ար­վես­տա­գետ­նե­րի, ո­րոնք պա­խա­րա­կել են ձեր ո­լոր­տը» հար­ցին ու նույն­քան միան­գա­մայն ան­կեղ­ծո­րեն պա­տաս­խա­նում. «Է­սօր նույն ար­վես­տա­գետ­նե­րը... լի­զե­լով գա­լիս են 91 թվա­կա­նից, շա­րու­նա­կում են լի­զել։ Ի­րանք լի­զե­լով կո­չում­ներ են ստա­ցել։ Մինչև ժո­ղովր­դա­կան է­կել-հա­սել են։ Ո՞վ եմ ես, ե­թե իմ ազ­գա­նու­նից ա­ռաջ ինչ-որ մի բան պտի կար­դաք, որ իմ ազ­գա­նու­նը տաք։ Վաս­տա­կա­վոր չգի­տեմ ինչ... Ա­նուն-ազ­գա­նու­նը պտի ա­սի։ Վերջ»։
Մի կողմ թող­նեմ այդ ար­վես­տա­գետ­նե­րի ին­չը լի­զե­լու մա­սին ակ­նարկդ ու շնոր­հա­կալ լի­նեմ այդ ա­ռու­մով պար­կեշ­տու­թյու­նը պահ­պա­նե­լուդ՝ այ­նուա­մե­նայ­նիվ +18-ի շե­մից ներքև գտն­վող լսա­րան էլ կա, սա­կայն վեր­ջում այդ­պես կտ­րուկ ա­սած «վերջ»-դ է հատ­կա­պես դուրըս ե­կել, ին­չի հա­մար էլ ու­զում եմ ան­կեղ­ծո­րեն հի­շեց­նել, որ առ իշ­խա­նու­թյուն ուղղ­ված կի­նո­գոր­ծիչ­նե­րի հա­վա­քա­կան գրի մեջ կո­չում­ներ ստա­ցած մար­դիկ կան, ո­րոնք հի­շա­տա­կածդ 91-ից են գա­լիս, և ու­զում եմ հարց­նել՝ ի՞նչ ա­նենք, ի՞նչ բխեց­նենք նրանց այդ 91-ից գա­լու ու լի­զե­լը մաս­նա­գի­տու­թյուն ու­նե­նա­լու քո վկա­յա­կո­չած փաս­տից։ Ե­թե դրանք լի­զե­լով դեռևս 91-ից են գա­լիս, ոնց որ թե այն­քան էլ ա­րա­լեզ չեն, իսկ ե­թե հի­մա էլ են լի­զում, ինչ­պես հա­վաս­տում ես, փաս­տո­րեն լավ էլ ա­րա­լեզ են, բայց ոչ Ա­րա Գե­ղե­ցի­կի ժա­մա­նակ­նե­րի ա­րա­լեզ­նե­րից։ Շա­մի­րա­մի ժա­մա­նակ­նե­րի ա­րա­լեզ­նե­րը, գի­տես, պատ­մու­թյունն է վկա­յում, բժշ­կում էին։ Հա­կա­ռակ քո հի­շա­տա­կած լի­զող­նե­րի, այն ա­րա­լեզ­նե­րի հա­մար լի­զե­լը բու­ժա­կա՜ն գոր­ծո­ղու­թյուն էր...
ՓԱ­ԿԵ՞Լ, ԹԵ՞ ՉՓԱ­ԿԵԼ
Միան­գա­մայն խո­րա­պես ափ­սո­սա­լով, որ հայ­կա­կան կի­նո­յի տե­սա­կը վե­րա­նում է, ին­չում ամ­բող­ջո­վին հա­մա­միտ եմ քեզ հետ ու հա­վա­տում ցա­վիդ ան­կեղ­ծու­թյա­նը, փաս­տում ես, որ «մեր ղե­կա­վա­րու­թյունն էլ «Կար­գին հա­ղոր­դու­մից» էն կողմ բան չի ցի­տում», ու հար­ցի ձևով հաս­տա­տում. «Դա ձեզ թվում է պա­տա­հա­կան բան ա՞, դա մտա­հո­րի­զո՛ն ա»։
Ճա­շա­կա­վոր ար­վես­տա­գե­տիդ ցա­սու­մը, ի մի­ջի այ­լոց, այն­քան է ա­հագ­նա­նում, որ մար­տա­կո­չի պես հն­չեց­նում ես. «Հա­նել, շպր­տել դուրս, կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել նոր­մալ։ Լավ տղա, լավ աղ­ջիկ՝ ես չգի­տեմ նման մաս­նա­գի­տու­թյուն­ներ։ Չգի­տեմ, այ­լան­դակ վատ տղա բե­րեք, ա­նա­ռակ աղ­ջիկ, բայց` մաս­նա­գետ։ Բե­րեք մաս­նա­գետ՝ պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն ու­նե­ցող, որ հաս­կա­նում է` ինչ է մեզ հա­մար հայ­կա­կան մշա­կույ­թը տա­նել։ Ին­չի՛ս է պետք կուլ­տու­րա­յի մի­նիստ­րու­թյու­նը։ Փա­կեք Ս փպՐՑՏՉՏռ ՎՈՑպՐՌ։ Ես չեմ ու­զում, որ ի­րենք տՐՏրՑՏ ՑՈՍ դար­մաե­դի նման աշ­խա­տա­վարձ ստա­նան»։
Գի­տե՞ս, իս­կա­պես զիլ է ա­սածդ ու հատ­կա­պես պե­տա­կան մտա­ծո­ղու­թյան բա­ցա­կա­յու­թյան մա­սով, սա­կայն, կրկ­նվում եմ, բայց թե ու­րիշ ճար չու­նեմ, կի­նո­գոր­ծիչ­նե­րի բույ­լի հետ քո ստո­րագ­րու­թյունն էլ կա նա­մա­կում, ու հարց լու­ծե­լու ակն­կա­լի­քով դու էլ ես քո մեր­ժած նա­խա­րա­րու­թյա­նը դի­մող­նե­րի թվում։
Էս դեպ­քում բա ինչ­պե՞ս վար­վենք «Փա­կեք Ս փպՐՑՏՉՏռ ՎՈՑպՐՌ»-ի հետ, բա որ «դար­մաե­դի նման աշ­խա­տա­վարձ» են ստա­նո՞ւմ»...
Էս ա­մե­նը հե՞չ ու կի­նո­կենտ­րո­նի աշ­խա­տա­կից­նե­րի, ճշ­մար­տու­թյու­նը նրանց հետ բարձ­րա­ձայ­նող կի­նո­ռե­ժի­սոր­նե­րի ար­դա­րա­ցի բո­ղո­քի դեմ վեց տաս­նյակ կի­նո­գոր­ծիչ­նե­րով (էն էլ հարց է՝ կի­նո­գոր­ծիչ­նե­րով, թե կի­նո­խո­պան­չի­նե­րով) քո պար­սա­ված ա­տյա­նին ու ա­տյան­նե­րին դի­մե­լը մե՞ջ։
ՈՒ­րիշ հատ­ված էլ վկա­յա­կո­չե՞մ, որ­տեղ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռը տես­նե­լով կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան, պե­տա­կան մտա­ծո­ղու­թյան բա­ցա­կա­յու­թյան, դեկ­լա­րա­տիվ, սու­տի բա­ներ ա­նե­լու, բյու­րոկ­րա­տիզ­մի մեջ՝ օ­րի­նակ­ներ ես բե­րում Նա­զե­նի Ղա­րի­բյա­նի ան­գոր­ծու­թյու­նից, Լի­լիթ Մա­կուն­ցից, իսկ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի մա­սին առ­հա­սա­րակ այն կար­ծի­քին ես, որ նրան «ընդ­հան­րա­պես մշա­կույ­թը չի հե­տաք­րք­րում»։
Ի՞նչ ա­նել։ Այս տո­ղե­րի տա՞կ էլ դնել հղումն այն, որ հայտ­նի նա­մա­կում նաև քո ստո­րագ­րու­թյունն է։ Ա­վաղ, մեկ ըն­տա­նի­քին բա­ժին հա­սած ե­րեք ստո­րագ­րու­թյամբ, մինչ­դեռ ան­գամ կի­նո­միու­թյան նա­խա­գահն ի­րեն այդ­պի­սի շռայ­լու­թյուն թույլ չի տվել։ Նա միայն ֆի­նան­սա­կան բաշ­խում­նե­րի վրա է ըն­տա­նի­քով գրո­հում։
ՆԱ­ՄԱ­ԿՈՒՄ ԳՈ­ՆԵ ԼՂՈԶ­ՎԱԾ ԲԱ­ՆԵՐ ԿԱՆ
Եվ այ­նուա­մե­նայ­նիվ շատ խոր­հր­դան­շա­կան է մար­տի 24-ի հար­ցազ­րույցդ, որն ամ­բող­ջո­վին բևե­ռաց­ված տե­սակն է 2020 թվի փետր­վա­րի 15-ի հար­ցազ­րույ­ցիդ։ Հա­վաս­տեմ փաս­տով։ Խնդ­րեմ, քո ա­սածն է. «Բայց այս ի­րա­վի­ճա­կում չն­կա­տել դրա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը, ո­րոնք փոր­ձում է ա­նել կի­նո­կենտ­րո­նը, չի կա­րե­լի»։
Ցավն այն է, որ ու­զում եմ ամ­բող­ջո­վին հա­մա­միտ լի­նել քեզ հետ, սա­կայն ողջ նյու­թի մեջ փնտ­րե­ցի քո կող­մից դրա­կան փո­փո­խու­թյան գեթ մի հի­շա­տա­կում ու պատ­կե­րաց­նու՞մ ես՝ չգ­տա։ Գո­նե նա­մակ-պար­սա­վագ­րում ընդ­հա­նուր ձևա­կեր­պում­նե­րի տակ լղոզ­ված բա­ներ հի­շա­տակ­վում էին։
ԽԻՍՏ ՄԱՍ­ՆԱ­ԿԻՆ
Այս են­թա­վեր­նագ­րի տակ դր­վածն ա­ռա­ջին հա­յաց­քից ընդ­հա­նուր տեքս­տից դուրս է մնում, սա­կայն ըն­դա­մե­նը ա­ռա­ջին հա­յաց­քից։ Ի­րա­կա­նում այն լավ էլ խոր­քա­յին երևույթ­ներ է մատ­նան­շում, դրա հա­մար էլ նպա­տա­կա­հար­մար գտանք անդ­րա­դառ­նալ։
Հար­ցազ­րույ­ցում ա­սում ես. «Ա­յո, ինձ էլ հեշտ կլի­ներ, ե­թե եղ­բայրս կամ հայրս այդ­տեղ նս­տած լի­նեին ու ա­նընդ­հատ ֆիլմ տա­յին»։
Այն, որ սույ­նով կի­նո­կենտ­րո­նում ար­մա­տա­ցած բար­քերն ես ցու­ցա­նում, ինք­նին հաս­կա­նա­լի է, սա­կայն ա­սածդ աչ­քիս ոնց որ թե չա­փից ա­վե­լի հաս­ցեա­կան է հն­չում։ Կի­նո­նա­խագ­ծե­րին տր­ված ֆի­նան­սա­կան վեր­ջին ա­ջակ­ցու­թյու­նում հա­րյուր­տո­կո­սա­նոց ար­դյունք է գրան­ցել կի­նո­միու­թյան նա­խա­գահ Հ. Խա­չատ­րյա­նի ըն­տա­նե­կան կա­պա­լը։ Շ. Միր­զա­խա­նյա­նին իր պաշտ­պա­նու­թյան տակ ա­ռած այս պա­պա­յին ու յուր որ­դի­նե­րին պա­տա­հա­բար հո չի՞ ուղղ­ված ակ­նարկդ։ Երևի այս փաս­տը նկա­տի ու­նե­նա­լով ես նաև հետ­քայլ ա­նում՝ ա­սե­լով. «Մենք պետք է կա­րո­ղա­նանք այս ա­մե­նի հետ հա­մա­կերպ­վել»։
Ի՞նչ ա­սեմ՝ ընտ­րու­թյու­նը քոնն է։
Ողջ լերուք։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն

Դիտվել է՝ 2374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ