Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դեսպանությունները շուրջօրյա կապի միջոցով ուղղորդում են ՀՀ քաղաքացիներին ինչպես վերադառնալ Հայաստան

Դեսպանությունները շուրջօրյա կապի միջոցով ուղղորդում են ՀՀ քաղաքացիներին ինչպես վերադառնալ Հայաստան
31.03.2020 | 16:18

ԱԳՆ-ն, տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ՝ գնահատում են իրավիճակը, կազմակերպում Հայաստան վերադառնալու աշխատանքը, ապահովում ժամանակավոր կեցությունը՝ մարտի 31-ին մամուլի ասուլիսում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը՝ ներկայացնելով արտերկրում ՀՀ քաղաքացիների խնդիրները։

Նա հիշեցրեց, որ ԱԳՆ-ն մարտի 14-ին նախազգուշացրել էր, որ ՀՀ քաղաքացիները խստագույնս զերծ մնան արտասահմանյան ուղևորություններից, հորդորել էր Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներին շտապ վերադառնալ հայրենիք։ «Բազմիցս հայտարարել ենք, որ բոլոր մեր քաղաքացիները, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս և ուզում են վերադառնալ Հայաստան, կապ հաստատեն մեր դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների, ԱԳՆ-ի հետ, ուր գործում է շուրջօրյա «թեժ գիծ»։ Դա անհրաժեշտ նախապայման է մեր աշխատանքները դյուրացնելու համար»,- ընդգծեց Ադոնցը՝ հավելելով, որ այդ կապը թույլ է տալիս գնահատել իրավիճակը տվյալ երկրում և ճիշտ կազմակերպել ցանկացողներին Հայաստան վերադարձնելու աշխատանքները։


Ավետ Ադոնցը առանձնացրեց երեք խնդիր, որոնց առջև հիմնականում կանգնում են Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները։ «Առաջինը տվյալ երկրում գործող կարանտինային ռեժիմն է, ինչը սահմանափակում է ազատության աստիճանը։ Երկրորդը տեղափոխման հետ կապված առողջապահական ռիսկերն են։ Երրորդը, իհարկե, օդային հաղորդակցության հետ է կապված։ Այսօր շատ խիստ սահմանափակումներ են դրված։ Դրա համար կոչ ենք անում մեր քաղաքացիներին, որպեսզի որոշումն ընդունելուց առաջ լավ տիրապետեն իրավիճակին, ուսումնասիրեն, թե ինչպես են վերադառնում հայրենիք, կապի մեջ լինեն մեր դեսպանության հետ և համակարգված ձևով փորձեն վերադառնալ»,- ասաց Ադոնցը։


Նրա խոսքով՝ եթե հնարավոր չի լինում կազմակերպել քաղաքացիների վերադարձը, ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները ապահովում են ՀՀ քաղաքացիների ժամանակավոր կեցությունը տվյալ երկրում։

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ