Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը
31.03.2020 | 16:28

Սիրելի՛ արցախցիներ, հուսով ենք, որ այսօրվա ձեր համապետական կրկնակի ընտրության արդյունքներն ու քաղաքական պայքարը չեն խաթարի հանրային համերաշխությունը, չեն կոտրի ձեր միասնականության ոգին և չեն թուլացնի զգոնությունը։ Մեր հակառակորդը չի փոխել մտադրությունները, և մեզ՝ հայկական երկու պետություններիս համար ,Արցախի անկախությունն այլընտրանք չունի։ Վստահաբար՝ վերակազմակերպվող աշխարհը տեսանելի ապագայում պատրաստ է լինելու ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ