Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում առնվազն 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում առնվազն 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները
31.03.2020 | 22:45

10 օրով երկարացվում է խիստ սահմանափակումների ռեժիմը Հայաստանում՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Կա երկու նեգատիվ սահման` մեկը խուճապահար լինելն է, մյուսը` իրավիճակին շատ հանգիստ վերաբերվելն է: Մենք խուճապի մատնվելու ռիսկ ունեինք, սակայն հաջողվեց կառավարել: Կարծես, այլ ծայրահեղության մեջ ենք մտնում, այն է՝ շատ հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին»,- ասաց նա: Վարչապետը հորդորեց խուճապի չմատնվել` միաժամանակ նշելով, որ թերահավատորեն էլ չի կարելի վերաբերվել այս սահմանափակումներին: Նա հիշեցրեց, որ 532 ախտորոշված դեպքից 30-ն ապաքինված են, 3-ը մահացել են, թոքաբորբ ունի 90 մարդ, որից 30-ը` ծանր վիճակում, 424 մարդ ջերմություն չունի:


Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ ևս մեկ քաղաքացի է առողջացել, այսինքն` 31-ը ընդհանուր թվով, մեկուսացումից դուրս է եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանածներն են:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ