Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին կոչ արեց ժամը 21:30-ից լինել խորհրդարանում

ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին կոչ արեց ժամը 21:30-ից լինել խորհրդարանում
31.03.2020 | 22:51

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ արեց ուշ երեկոյան՝ ենթադրաբար ժամը 21:30-ից, լինել խորհրդարանում՝ մասնակցելու հաջորդ նիստին, որի ընթացքում քննարկվելու է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցումը:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ