Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նաիրա Զոհրաբյան. Մեզ տեղորոշելու նախագիծն այնքան կապ ունի կորոնավիրուսի կանխարգելման հետ, ինչքան ես՝ բրիտանական արքունիքի

Նաիրա Զոհրաբյան. Մեզ տեղորոշելու նախագիծն այնքան կապ ունի կորոնավիրուսի կանխարգելման հետ, ինչքան ես՝ բրիտանական արքունիքի
31.03.2020 | 22:51

ԱԺ ԲՀԿխմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պահին ԱԺ-ում, առանց ընդդիմադիր երկու խմբակցություններին իրազեկելու, սկսվել է արտահերթ նիստ, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու անընդունելի նախագիծն է: Նիստն ընդմիջվել է քվորումի բացակայության պատճառով և միայն նիստի մեկնարկին է ԱԺ նախագահը իրազեկել, որ գանք նիստի: Բնականաբար, «Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է: Այսպես չի կարելի, պարզապես չի կարելի: Սա քաղաքական բարեվարքության և գործըկներային համակեցության նորմերի կոպտագույն խախտում է:


Այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլև տանելու է հսկայական ռեսուրսներ, որ կարող էին ուղվել սովի մեջ հայտնված հազավոր ընտանիքների հացի խնդրի լուծմանը:
Ես տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» չի գնալու և չի մասնակցելու այս նիստին երկու պատճատով. առաջին` նիստի մասին իմացել ենք պոստ-ֆակտում և երկրորդ` մեզ տեղորոշելու նախագիծն այնքան կապ ունի կորոնավիրուսի կանխարգելման հետ, ինչքան ես՝ բրիտանական արքունիքի հետ»:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ