Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյանն ու Լուկաշենկոն հայտարարել են, որ ռուսական գազի գնի բարձր մակարդակը չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ստեղծված իրավիճակին

Փաշինյանն ու Լուկաշենկոն հայտարարել են, որ ռուսական գազի գնի բարձր մակարդակը չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ստեղծված իրավիճակին
31.03.2020 | 22:55

Հայկական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահի և ՀՀ վարչապետի միջև այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ БЕЛТА-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից: Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են տնտեսության գործունեությունը ներկայիս ծանր պայմաններում՝ նշելով լուրջ խնդիրներն ու դժվարությունները: Կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք Բելառուսն ու Հայաստանը ներմուծում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը, նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին: Քննարկման առանձին թեմա էր առողջապահական համակարգերի գործունեությունը և սեզոնային սուր վիրուսային վարակների տարածման հակազդումը: Նաև ներկայիս իրավիճակի կապակցությամբ Բելառուսի նախագահը և ՀՀ Վարչապետը քննարկել են ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման հնարավորությունը՝ տնտեսական զարգացող մարտահրավերները քննարկելու համար: Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությունով հանդես է եկել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկրի ղեկավար: Բելառուսի նախագահն ընդգծել է հրատապ հարցերը, որ պահանջում են մանրամասն քննարկում ամենաբարձր մակարդակով: Նա հանձնարարել է ԵՏՀ Խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ յուրաքանչյուր կողմի հետ մշակել այդ հարցը և նրանց հասցնել քննարկված դիրքորոշումները: Եթե պետությունների ղեկավարները համաձայնեն, Բելառուսը կառաջարկի հանդիպումը անցկացնել բացառապես նեղ կազմով՝ երաշխավորելով ժամանած պատվիրակությունների յուրաքանչյուր անդամի լիակատար անվտանգությունը:
Այս քննարկման անցկացման այլընտրանքային տարբերակն, ըստ բելառուսական կողմի, կարող է լինել տեսահամաժողովը՝ ԵԱՏՄ ղեկավարներ մասնակցությամբ:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ