Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ է նշանակում «որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը. պատասխանել է Աննա Նաղդալյանը

Ինչ է նշանակում «որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը. պատասխանել է Աննա Նաղդալյանը
31.03.2020 | 22:57

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է երեկվա ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ հարցերին:


- Երեկվա ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձից հետո ինչպե՞ս կգնահատեք հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն այն համատեքստում, որ ամբողջ աշխարհը զբաղված է ոչ թե պատերազմելով կամ պատերազմական իրավիճակներ հրահրելով, այլ կորոնավիրուսի դեմ պայքարով:
-Երեկ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը լարելու ադրբեջանական այս փորձերը: Գիտեք, հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ տարածաշրջանային բոլոր երկրների բժշկական ռեսուրսները կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարին: Եվ այս հարցի առումով կցանկանայի հղում կատարել ԱԳՆ երեկվա հայտարարությանը:
- Հայ-ադրբեջանական սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում կարդում ենք՝ «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»: Ի՞նչ է նշանակում «հրադադարի որևէ կերպ չհրահրված խախտում» արտահայտությունը:
- «Որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով: Այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում: Մենք իրապես զարմացած ենք, որ մեր որոշ փորձառու փորձագետներ իրենց համար նոր են բացահայտում այս տերմինը: Միաժամանակ ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ փորձագետների մոտ միջազգայնորեն ընդունված ռազմաքաղաքական տերմինաբանության ընկալման բարդությունները պայմանավորված են միայն ներքաղաքական բնույթով:
- Պանդեմիայի օրերին ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն ներթափանցման երկրորդ փորձի մասին (առաջինը տեղի է ունեցել մարտի 6-ին) ՀՀ ԱԳՆ-ն հայտնե՞լ է միջազգային կառույցներին: Եթե այո, ապա ո՞ր կառույցներին և ի՞նչ արձագանքներ են ստացվել:
- ԱԳՆ ունի նման իրավիճակներում հաստատված հստակ գործիքակազմ և լավագույնս տիրապետում է այդ գործիքակազմը գործի դնելու բոլոր մեխանիզմներին:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ