Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան, Իրավիճակը շատ ռիսկային է, և ստիպված ենք սահմանափակումները երկարացնել առնվազն 10 օրով

Նիկոլ Փաշինյան, Իրավիճակը շատ ռիսկային է, և ստիպված ենք սահմանափակումները երկարացնել առնվազն 10 օրով
31.03.2020 | 22:58

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները՝ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսի վիճակագրությանը, նշեց, որ վարկված շատ մարդ կա, և շատերս ենք վարակվելու կորոնավիրուսով, եթե ոչ բոլորս: Վարչապետը կարևորեց, որ պրոցեսը լինի առավելագույն կառավարելի և այնպես չլինի, որ հիվանդների թիվն այնքան շատանա, որ մեր առողջապահական համակագրը կաթվածահար լինի, և այլ երկրների նման ստիպված լինենք փողոցներում ծառերի տակ մահճակալներ դնել: «Ես խնդրում եմ բոլորիս շատ լուրջ վերաբերել, այսօրվա դրական ախտորոշված քաղաքացիների 424 անձ նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից շուրջ 90 անձ թոքաբորբ ունի և նրանցից 30-ը ծանր վիճակում են: Իրականում իրավիճակը շատ ռիսկային է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատն է, քանի որ 801 000 է հասնում աշխարհում վարակվածների թիվը և կանախտեսելի է, որ այս ցուցանիշը 1 միլիոնը կհատի, իսկ մահերի թիվը 38,749 է, բուժվածներինը՝ 172,317:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ