ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արարատ Միրզոյան. Կարող է տպավորություն ստեղծվել, թե օրենքի նախագիծը քննարկում ենք ընդդիմության բացակայությամբ

Արարատ Միրզոյան. Կարող է տպավորություն ստեղծվել, թե օրենքի նախագիծը քննարկում ենք ընդդիմության բացակայությամբ
31.03.2020 | 23:00

Կառավարության որոշամբ ԱԺ-ն նորից արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է արտակարգ ռեժիմով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը ընդունելու մասին հարցը: Նիստին խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով դահլիճում ընդդիմության բացակայությանը, ասաց. «Այսպես կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք օրենքի նախագիծը քննարկում ենք ընդդիմության բացակայության պայմաններում, իսկապես այս դեպքում այդպես է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս նույն օրենքի նախագիծը մի քանի ժամ առաջ մենք նորից քննարկել ենք: Ընդդիմության մասնակցությամբ եղել է բուռն քննարկում, և ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները հնարավորթյուն ունեցել են իրենց դիրքրոոշումը ներկայացնելու, ինչը և արել են»: Արարատ Միրզոյանը նշեց՝ սա պատմության համար չափազանց կարևոր արձանագրում է:

«Ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացվել են այն պահին, երբ կառավարությունից ստացվել է որոշումը: Կապված նրանից, թե մենք երբ կավարտենք այս նիստը, կլինի երեք ժամ՝ գրավոր առաջարկների համար և գլխադասային հանձնաժողովը հնարավորություն կունենա նիստ անել, մենք այսօր կարող ենք ունենալ երկրորդ ընթերցում՝ ուշ ժամին: Ես ուզում եմ Երևանից հեռացած մեր ընդդիմադիր գործընկերները կոչ անել, եթե էս մասով ասելիք ունեն, թող իրենց օրվա մնացած մասն այնպես պլանավորեն, որ ուշ երեկոյան գան ԱԺ՝ երկրորդ ընթերցմանը մասնակցելու»,- ասաց նա:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ