Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կիրակի բացառիկ թվեր ենք ունեցել

Կիրակի բացառիկ թվեր ենք ունեցել
31.03.2020 | 23:01

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կառավարությունում մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով պարետային ժամ մտցնելու հնարավորության մասին, հայտարարեց, որ Հայաստանում այլ միջոց է որդեգրվել, հանրային տեղաշարժերը սահմանափակելու միջոցով: Նա նշել է, որ անցած կիրակի օրվա տվյալները վկայում են, որ տեղաշարժի նվազման առումով բացառիկ թվեր են արձանագրվել, որոնք մոտենում են Իտալիայի տվյալին: Տիգրան Ավինյանը նշել է, որ սահմանափակումները խստացվելու են:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ