«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կորոնավիրուսի պատճառով քաղաքներում նոր հիվանդանոցներ են կառուցվում, հանրային շենքերի տարածքներ են օգտագործվում

Կորոնավիրուսի պատճառով քաղաքներում նոր հիվանդանոցներ են կառուցվում, հանրային շենքերի տարածքներ են օգտագործվում
01.04.2020 | 14:56

Կորոնավիրուսի տարածումը աշխարհում չի դադարում, հիվանդանոցները սկսել են չբավարարել, և մեծ քաղաքներում հանրային շենքերի տարածքները նախապատրաստվում են հիվանդների ընդունելու համար:
Լոնդոնի արևելյան շրջանում գտնվող ExCel ցուցահանդեսների կենտրոնը վերածվել է ժամանակավոր հիվանդանոցի: 83 000 քառակուսի մետր տարածք ունեցող այս կենտրոնում սովորաբար խոշոր ցուցահանդեսներ են բացվում, այդ թվում՝ պաշտպանական և ռազմարդյունաբերության, ճանապարհորդական:


Ցուցահանդեսների կենտրոնը ժամանակավոր հիվանդանոց դարձնելու աշխատանքներին մասնակցում են բրիտանական բանակի զինվորներ ու պայմանագրային զինծառայողներ: Բրիտանիայում նաև երեք նոր հիվանդանոցներ են կառուցվում Լոնդոնում, Բիրմինգհեմում և Մանչեսթրում: Մարտի 31-ը ներառյալ տվյալներով, մահվան դեպքերը Միացյալ Թագավորությունում մեկ օրում ավելացել են 27 տոկոսով՝ հասնելով 1789-ի:
ԱՄՆ-ում, Նյու Յորք քաղաքի ափերին՝ Ազատության կղզու մոտ, խարիսխ է գցել Comfort կոչվող հիվանդանոց-նավը: 1000-մահճակալանոց նավը նախատեսված է կորոնավիրուսով վարակվածներին բուժող մյուս հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Նավ-հիվանդանոցը չի ընդունելու կորոնավիրուսով հիվանդներին՝ նախատեսված է վիրահատությունների, ինտենսիվ թերապիայի, այլ հիվանդություններ բուժելու համար: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 4 000 մարդ է մահացել, մահվան նոր դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել Նյու Յորքում:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ