Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում՝ 571

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում՝ 571
01.04.2020 | 14:57

Կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում ավելացել է 39-ով և այսօր ժամը 11-ի դրությամբ կազմում է 571, փոխանցում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը: Բացասական են եղել 2704 թեստավորման արդյունքները: Փաստացի բուժվում է 537 պացիենտ՝ վարակակիրներից 31-ն ապաքինվել են, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ