Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դանիել Իոանիսյան. Ամենայն հավանականությամբ՝ կլինի երկրորդ փուլ

Դանիել Իոանիսյան. Ամենայն հավանականությամբ՝ կլինի երկրորդ փուլ
01.04.2020 | 15:01

Մեր դիտորդներն աշխատել են Արցախի Հանրապետության բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովներում, հետևել են բոլոր տեղամասերից պարկերի ստացանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Նա նշեց, որ բացի Մարտակերտից, մնացած ընտրատարածքների աղյուսակավորումները հրապարակված են: «Աղյուսակավորումները գալին են վկայելու, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով ավարտված չեն, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ փուլ»,- ասաց նա: Ըստ Իոաննիսյանի՝ քիչ հավանական սցենար է, որ Մարտակերտի մի քանի ընտրատեղամասի արդյունքներով ինչ-որ բան կփոխվի, թեև շատ փոքր է տարբերությունը, բայց այդ տարբերությունը կա, թեկնածուներից ոչ ոք 50 տոկոս ձայն չի հավաքել: Խորհրդարանական ընտրություններում 4 կամ 5 կուսակցություն է հաղթահարել անցողիկ շեմը:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ