Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իլոն Մասկը պատրաստվում է հիվանդանոցներին արհեստական շնչառական համակարգերով ապահովել

Իլոն Մասկը պատրաստվում է հիվանդանոցներին արհեստական շնչառական համակարգերով ապահովել
01.04.2020 | 15:08

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու նպատակով պատրաստվում է հիվանդանոցներին արհեստական շնչառական համակարգերով ապահովել, գրում է Daily Mail պարբերականը։ Twitter սոցկայքի իր էջում ձեռնարկատերը նշել է, որ պատրաստվում է հիվանդանոցներին ԱՄՆ սննդամթերքի և դեղամիջոցների որակի հսկողության վարչության (FDA) կողմից հաստատված արհեստական շնչառական համակարգեր անվճար տրամադրել։
«Մենք հավելյալ համակարգեր ունենք․ դրանք ամբողջ աշխարհով մեկ հիվանդանոցներին կառաքվեն: Սարքերի և առաքման համար որևէ գումար չի գանձվի։ Միակ պահանջն այն է, որ սարքավորումներն անմիջապես օգտագործվեն հիվանդների համար և պահեստներում չմնան: Խնդրում եմ՝ ինձ կամ @Tesla-ին տեղեկացնել»,- գրել է Մասկը: Նա թվիթերյան հարթակում իր հետևորդներին հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է արհեստական շնչառական համակարգերով օգնել ինտենսիվ բուժում ստացողներին։

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ