Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վրաստանում կորոնավիրուսով ծանր հիվանդների առողջական վիճակը կտրուկ բարելավվել է

Վրաստանում կորոնավիրուսով ծանր հիվանդների առողջական վիճակը կտրուկ բարելավվել է
01.04.2020 | 15:11

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 115-ի հաղորդում է Stopcov.ge-ն: 22 հիվանդ արդեն ապաքինվել է: Երկու վարակված, որոնք Ավստրիայի քաղաքացի են, լքել են երկիրը: Մահվան դեպքեր չկան:
5106 քաղաքացի գտնվում է կարանտինում, 294 հիվանդ բժիշկների հսկողության ներքո է: Թբիլիսիի թիվ 1 համալսարանական հիվանդանոցը հաղորդել է, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների առողջական վիճակը կտրուկ բարելավվել է:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ