Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ադրբեջանում վարակակիրներին տեղափոխում են երկրի այն հատվածներ, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ

Ադրբեջանում վարակակիրներին տեղափոխում են երկրի այն հատվածներ, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ
01.04.2020 | 15:12

Համաձայն fenixpress և infoteka24.ru լրատվական կայքերի տեղեկատվության, Ադրբեջանի իշխանությունները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, Ադրբեջանի խոշոր քաղաքներում վարակակիրներին, այդ թվում արտերկրից ժամանած իրենց քաղաքացիներին, տեղափոխում են երկրի այն հատվածները, որտեղ հիմնականում բնակվում են լեզգիններ, թաթեր, թալիշներ և այլազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Համացանցում ակտիվորեն տարածվում են համաճարակի պատճառով տարհանվածների թալիշաբնակ Լենքորան, Ջալիլաբադ և Մասալա ժամանելու տեսագրությունը, ինչն էլ իր հերթին թալիշների շրջանում առաջացնում է զայրույթ ու խուճապ:
Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները համացանցում մեկնաբանություններում հայտարարում են, որ Ադրբեջանի իշխանություններն այսկերպ իրականացնում են տարածաշրջանի էթնիկ ժողովրդներին բնաջնջելու գործողություններ: Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մտահոգությունը հաստատում է նաև այն փաստը, որ պաշտոնական Բաքուն արտերկրից Ադրբեջանի քաղաքացիների մուտքն Ադրբեջանի տարածք իրականացրել է հենց Լենքորանի օդանավակայանով, այլ ոչ թե Բաքվի, Գյանջայի կամ էլ Նախիջևանի օդանավակայաններով:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ