«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը

Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը
01.04.2020 | 22:24

50 տարեկանում մահացել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը՝ հայտնել է թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը: Նրա փոխանցմամբ` Սարդարյանը մահացել է մարտի 31-ին, և ըստ տեղեկությունների` նրա մահվան պատճառը թոքաբորբն է: Օպերային աստղերն ֆեյսբուքյան գրառումներով իրենց ցավակցություններն են հայտնում կոլեգայի մահվան կապակցությամբ:


Օպերային երգիչ Դավիթ Բաբայանցը գրել է. «2002 թ. աշխատում էինք միասին, սկզբից Ռադիոյի երգչախմբում այնուհետև թատրոնում. միշտ հանդարտ, զուսպ և կիրթ»:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ