Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք

Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք
01.04.2020 | 22:30

Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ։ Նախագահը նպատակ ունի քաջալերել նրանց, ծանոթանալ արտակարգ դրության պայմաններում նրանց գործունեությանն ու ապագա ծրագրերին: Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է թանգարանի վիճակով, ընթացիկ և ապագային միտված ծրագրերով: Ընդգծելով հայ ճարտարապետության յուրահատուկ տեղը համաշխարհային ճարտարապետական արվեստի մեջ՝ նախագահ Սարգսյանը կարևորել է թանգարանի դերը նրա լավագույն ավանդույթները ներկայացնելու գործում: Նա խոստացել է նոր կորոնավիրուսի տարածմամբ և արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակի կարգավորումից հետո այցելել թանգարան: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը յուրահատուկ մշակութային ու գիտահետազոտական հաստատություն է, որտեղ պահպանվում են լավագույն ճարտարապետների արխիվային նյութերը, անցկացվում են գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, հրատարակվում են գիտական ժողովածուներ։ Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ։ Նախագահը հետաքրքրվել է արտակարգ դրության պայմաններում նվագախմբի գործունեությամբ և մինչ այդ նախատեսված ծրագրերի ճակատագրով։
Թոփչյանը տեղեկացրել է, որ նվագախմբի բոլոր ծրագրերն, ինչպես ամբողջ աշխարհում, հետաձգված են, և առայժմ երաժշտասեր հասարակության հետ շփումը իրականացվում է առցանց եղանակով։
Կարևորելով կապի պահպանումն ունկնդրի հետ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախատեսված ծրագրերն իրավիճակի կարգավորումից հետո անպայման կյանքի կկոչվեն, նշելով, որ հնարավոր է նաև համատեղ ծրագրեր իրականացվեն նախագահի աշխատակազմի հետ։

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ

Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
20.04.2024