«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Երջանիկ կարանտին՝ ֆրանսիացիները չեն հանձնվում

Երջանիկ կարանտին՝ ֆրանսիացիները չեն հանձնվում
02.04.2020 | 11:06

Կորոնավիրուսի պանդեմիան ոչ միայն տագնապի, այլև փրկիչ ծիծաղի առիթ է: Մակարոնի ու զուգարանի թղթերի աժիոտաժը, ինքնամեկուսացումն ու նրա հետևանքները ժողովրդական կատակների են ծնունդ տվել: Չառլի Չապլինն ասում էր՝ հումորն ուժեղացնում է ինքնապահպանման բնազդը և պաշտպանում հոգեկան առողջությունը:
Ապրիլի 1-ին ևս ֆրանսիացիները կատակում էին:


***
Մեր դարաշրջանի հեգնանքը՝ ամբողջ երկիրը կանգ է առել այն պահին, երբ իշխում է ՙԱռաջ, Հանրապետություն՚ կուսակցությունը:
***
Վերջապես տունս փայլում է, թարսի պես ոչ ոք հյուր չի գա, որ տեսնի:
***
Եթե ժլատ ես, հյուր կանչելու ճիշտ պահն է:
***
Իմ կարանտինը հրաշաի է անցնում՝ սկսել եմ ոսպ լցոնել: Շատ ժամանակ է պահանջում, բայց մեկ է՝ պարապ եմ:
***
Երբ այս պատմությունը ավարտվի, կես տարի ձեր բարեկամները ձեզ ընթրիքի կհրավիրեն ու մակարոն կմատուցեն, իսկ դուք զուգարանի թուղթ նվեր կտանեք:
***
Ես զուգարանի թուղթը սառեցրել եմ: Ինչ իմանաս՝ ինչ կլինի:
***
Ժամանակ առ ժամանակ ջինս հագեք, պիժաման հարևաններին կարող է խաբել:
***
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ հարսանիքները բեկանվում են: Ամուսնացածների համար ամեն ինչ ուժի մեջ է, դիմացեք տիկնայք ու պարոնայք:
***
Ում հարսանիքն այս ամիս էր նշանակված, հասկացեք, որ կյանքը ձեզ երկրորդ շանս է տալիս:
***
Ամենասարսափելին այս պատմության մեջ՝ նորից տղամարդիկ են պատժված՝ բարերը, ռեստորանները փակ են, ֆուտբոլ չկա, իսկ կանայք կարող են զբաղվել իրենց սովորական գործերով՝ լվացք, արդուկ, տուն-տեղ…
***
Այս վիրուսը հնարել են կանայք՝ մի հարվածով փակեցին բարերը, կանգնեցրին ֆուտբոլը ու տղամարդկանց ստիպեցին նստել տանը:
***
Ապշեցուցիչ թվեր են՝ ամուսնական դավաճանությունը կրճատվել է 99%-ով:
***
Ամուսնուս խնդրեցի հանել դիմակը, պարզվեց՝ 3 օր հարևանիս հետ եմ ապրում:
***
Կարանտինի 3-րդ օրը կինս համառորեն խնդրեց, որ գնամ զբոսանքի ու խոստացավ վճարել տուգանքը:
***
Կարանտինի 7-րդ օրը՝ նախանձում եմ ճանճին, պատուհանից դուրս թռավ գրողի տարածը:
***
Ամեն սենյակում մի շիշ գարեջուր եմ պահել: Երեկոյան կնոջս հետ զուգվելու ենք ու գնանք գարեջրի համտեսի:
***
Որոշել եմ՝ վաղը կտանեմ աղբը թափելու: Այնքան հուզիչ է: Չգիտեմ էլ՝ ինչ հագնեմ: ***
Կարանտինի զբոսաշրջային գործակալությունն առաջարկում է էքսկուրսիա տան տեսարժան վայրերով: 8.30-ին այցելություն լոգարան, որին կհաջորդի զգեստափոխություն և այցելություն խոհանոց, այստեղ ձեզ նախաճաշ կմատուցվի; Հետո նախատեսված է էքսկուրսիա սենյակներով: Դուք հնարավորություն ունեք մասնակցել մաքրության մաստեր կլասին: 13.00-ին հյուրասենյակում ձեզ կմատուցվի ճաշ, նաև բիսկվիտով թեյ, որից հետո էքսկուրսիայի ծրագրով նախատեսված է սիեստա բազմոցին: Օրավարտին դուք ազատ ժամանակ կունենաք միջանցքում զբոսնելու և լուսանկարվելու: Հաջող ճանապարհորդություն ենք մաղթում:
***
Ինձ ասացին, որ խանութ գնալու համար դիմակն ու ձեռնոցները հերիք են: Խաբեցին, գնացի, տեսա, որ բոլորը հագուստով են:
***
Ալկոգելով մաքրեցի հեռուստացույցս, ու էկրանի կեսն անհետացավ: Ի՞նչ անեմ մյուս կեսը:
***
Իսկ ե՞րբ կհայտնվի I-Phone 12-ը: Մի անհանգստացեք՝ ձեզնից շուտ:
***
Իմ բջջայինում կորոնավիրուսի մասին այնքան տեղեկություն է հավաքվել, որ հիմա զանգի տեղը հազում է:
***
Ընտանի կենդանիների հետ զբոսանքի իրավունքը ոչ բոլորի համար է երջանկություն: Իմ բոլոր հարևանները իրենց բոբիկների հետ ման են գալիս, իսկ ես իմ կրիայի հետ արդեն յոթերորդ անգամ աստիճաներն եմ իջնում:
***
Եթե դպրոցները երկար փակ մնան, ծնողները գիտնականներից շուտ կգտնեն կորոնավիրուսի պատվաստանյութը:
***
Հարևանուհիս այնքան բարձր էր բղավում իր տղայի վրա, որ ես էլ վերջապես որոշեցի սենյակս հավաքել:
***
Ես ուզում էի՝ ինչպես Իտալիայում է: Դուրս եկա պատշգամբ ու սկսեցի արիան: Այսօր նորից եմ երգելու՝ հողաթափի զույգը ստանալու համար:
***
Հենց էս պատմությունն ավարտվի, մի երկու օր մնալու եմ տանն ու հանգստանամ:
***
-Ինչո՞վ եք զբաղվելու կարանտինից հետո:
-Ո՞նց ինչով՝ բոլոր նորմալ մարդկանց պես պատրաստվելու եմ Սուրբ Ծննդին:
RFI


Հ.Գ.
Իսկ ինձ իտալացիների հումորն է դուր գալիս՝ Հռոմից հասա Միլան, կորոնավիրուս ճարեցի, շրջեցի, վրան գրված էր Made in China: Ծիծաղը լավագույն բժիշկն է, մանավանդ ինքնաբուխ, ու…ձրի: Ծիծաղեք, քանի պարետը չի արգելել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ