Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եվրահանձնաժողովն առաջարկել է 100 միլիարդ եվրո ուղղել աշխատատեղերի պահպանման սխեմային

Եվրահանձնաժողովն առաջարկել է 100 միլիարդ եվրո ուղղել աշխատատեղերի պահպանման սխեմային
02.04.2020 | 22:25

Եվրահանձնաժողովը մտադիր է 100 միլիարդ եվրո ուղղել կորոնավիրուսային համաճարակի ֆոնին աշխատատեղերը պահպանելու համար կարճաժամկետ սխեմայի ֆինանսավորմանը, հայտնում է «Dow Jones»-ը՝ հղում անելով ԵՀ ներքին փաստաթղթին: Կարգավորողն առաջարկում է ավելացնել նաև ֆերմերների դրամական սուբսիդիաները՝ տնտեսության այլ ոլորտներին աջակցությանը զուգահեռ:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ