«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իտալիայի իշխանությունները կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ

Իտալիայի իշխանությունները կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ
02.04.2020 | 22:54

Իտալիայի իշխանությունները մինչև ապրիլի 12-ը կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ՝ հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Նախատեսվում է պետական երաշխավորությամբ 200 մլն եվրո հատկացնել ձեռնարկությունների վարկավորման համար: Մարտի 22-ին Իտալիայի վարչապետը հայտարարել էր բոլոր ձեռնարկությունների գործունեության դադարեցման մասին, բացառություն են միայն ռազմավարական նշանակություն ունեցողները: Փակվել են բոլոր առևտրային կետերը՝ բացի սննդամթերքի խանութներից ու դեղատներից:
Ավելի վաղ հաստատվել էր տնտեսության տարբեր ճյուղերին աջակցելու ֆինանսական նախագիծ: Նախագծի ընդհանուր ծավալը 25 մլրդ եվրո է:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ