«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Կյան­քը կանգ է ա­ռել, ժա­մա­նա­կը՝ ոչ

Կյան­քը կանգ է  ա­ռել, ժա­մա­նա­կը՝ ոչ
03.04.2020 | 00:03
Չգի­տեմ դուք ոնց, ես հոգ­նել եմ ա­մեն օր մահ­վան հա­մաշ­խար­հա­յին վի­ճա­կագ­րու­թյուն կար­դալ, գե­րա­դա­սում եմ ի­մա­նալ ա­պա­քին­ված­նե­րի թի­վը: Ես կամ ա­նուղ­ղե­լի լա­վա­տես եմ, կամ ա­նուղ­ղե­լի բթա­միտ, ո­րով­հետև հա­մոզ­ված եմ, որ հա­մընդ­հա­նուր վտան­գի դեպ­քում ըն­թա­ցիկ խն­դիր­նե­րը ան­կարևոր են, պետք է միա­սին վտան­գը վե­րաց­նել, հե­տո վե­րա­դառ­նալ ըն­թա­ցի­կին: Ըն­կերս գրել էր. «Կյան­քը կանգ է ա­ռել, ժա­մա­նա­կը՝ ոչ»: Թվա­ցյալ է՝ կյան­քը կանգ չի ա­ռել, կյանքն ին­քը ժա­մա­նակ է:
Իբրև ա­նուղ­ղե­լի լա­վա­տես հա­մոզ­ված եմ, որ այս ա­մե­նը ա­վարտ­վե­լու է ա­վե­լի ա­րագ, քան պատ­կե­րաց­նում ենք, մենք դուրս ենք գա­լու փո­ղոց, եղրևա­նի­ներ ենք գնե­լու ու ձուլ­վե­լու ենք անկ­րկ­նե­լի բույ­րին, խե­լա­հեղ գե­ղե­ցիկ եր­կն­քի տակ ապ­րե­լու ենք, գժ­վե­լու ենք ու գժ­վաց­նե­լու ենք մեր հա­րա­զատ­նե­րին ու ըն­կեր­նե­րին՝ մեր ան­կան­խա­տե­սե­լի պահ­ված­քով՝ ինչ­պես միշտ:
Իբրև ա­նուղ­ղե­լի բթա­միտ՝ ես նաև հա­մոզ­ված եմ, որ բո­լորս պի­տի այս­պի­սին լի­նենք:
Բայց՝ չենք: Կո­րո­նա­վի­րու­սի հա­յե­լին ցույց է տա­լիս, որ մեր մեջ homo politicus-ը գե­րա­զան­ցում է homo sapiens-ին, ի­մա` չի զգում ու չի հաս­կա­նում, որ պան­դե­միան հա­մընդ­հա­նուր ա­ղետ է, չի ե­կել, որ ինչ-որ մե­կին օգ­նի, ինչ-որ մե­կին խան­գա­րի: Չի հաս­կա­նում, որ պան­դե­միան մի­ջոց չէ՝ սե­փա­կան հար­ցե­րը լու­ծե­լու, վտանգ է, ա­ղետ, չա­րիք, որ պի­տի ոչն­չաց­նել՝ ապ­րե­լու հա­մար:
Տե­ղե­կատ­վու­թյան հոր­ձան­քի մեջ գե­րակշ­ռում է նե­գա­տի­վը, աշ­խար­հի բո­լոր լրատ­վա­մի­ջոց­նե­րը բազ­մաց­նում են նե­գա­տի­վը՝ դարձ­նե­լով հաղ­թա­կան ու ան­հաղթ: Դա ընդ­հան­րա­կան սխալ է: Չի­նաս­տա­նը մաքր­վում է վա­րա­կից, Ի­տա­լիա­յում, Իս­պա­նիա­յում վա­րա­կի տա­րա­ծու­մը չի նվա­զում, նվա­զում են մա­հե­րը, ու դա հրա­շա­լի է: ԱՄՆ-ը դի­մադ­րում է: Հա­յաս­տանն էլ է դի­մադ­րում: Մեզ­նից ա­մեն մե­կը ու­նի դի­մադ­րու­թյան իր ձևն ու մա­կար­դա­կը, ու դա բնա­կան է: Homo sapiens-ը ինձ պար­տադ­րում է մի վար­քա­գիծ, homo politicus-ը` այլ: Տեղ-տեղ նրանք հա­մա­միտ են, տեղ-տեղ հա­կա­ռակ կար­ծիքն ու­նեն: Homo sapiens-ը ա­սում է՝ մնա տա­նը, չվա­րակ­վես ու չվա­րա­կես՝ քո ա­ռա­քե­լու­թյու­նը ժա­մա­նա­կի այս շր­ջա­նի մեջ այդ­քանն է, բայց homo politicus-ը ա­ռար­կում է՝ մտա­ծե­լը շքե­ղու­թյուն չէ, բնա­կան գոր­ծըն­թաց է: ՈՒ քա­նի որ բնա­կան գոր­ծըն­թաց է, բնա­կան է հար­ցեր տա­լը: Օ­րի­նակ՝ ՀՀ վար­չա­պե­տը պան­դե­միա­յի հետևանք­նե­րից հա­մոզ­վե՞ց, որ պետք է տն­տե­սու­թյան կա­ռուց­վածք փո­խել: Զբո­սաշր­ջու­թյունն ու սպա­սարկ­ման ո­լոր­տը օ­բյեկ­տի­վո­րեն փլուզ­վում են ա­ռա­ջի­նը: Ֆորս մա­ժո­րը ա­ռա­ջի­նը ըն­թա­ցիկն է ոչն­չաց­նում: Պե՞տք է վե­րա­կանգ­նել: Ի­հար­կե: Բայց սա ան­հեր­քե­լի ա­պա­ցու՞յց չէ, որ պե­տու­թյու­նը պետք է ար­տադ­րու­թյու­նը զար­գաց­նի, ոչ թե գու­մար­նե­րը փո­շիաց­նի պարգևավ­ճար­նե­րի ու ֆլեշ­մո­բե­րի վրա: Մենք հնա­րա­վո­րինս ջա­նում ենք ու­րիշ պե­տու­թյուն­նե­րից գնել թես­տեր ու թո­քե­րի օ­դա­փոխ­ման սար­քեր, ին­չու՞ չենք ու­նե­ցել մեր ար­տադ­րու­թյու­նը: Ին­ժե­ներ­նե՞ր չու­նենք, տեխ­նո­լո­գիա­նե՞ր չու­նենք: Ի՞նչ ենք ա­րել, որ ու­նե­նանք: Հի­մա չէ, ա­ռաջ: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը պա­տաս­խա­նա­տու է ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կերպ­ման հա­մար, նախ­կին­նե­րը մե­ղա­վոր են, սխալ են, գույք պարտ­քի դի­մաց՝ հզո­րու­թյուն­նե­րը օ­տա­րել են, տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան մեջ չկա՞ր ա­ռող­ջա­պա­հա­կան ար­տադ­րու­թյուն: Թե՞ գործն ա­վարտ­վում էր միայն ՓԱ­ԿԵ­ԼՈՎ, մեկ էլ՝ ծխե­լու դեմ պայ­քա­րով: Ար­սեն Թո­րո­սյա­նը փա­կում էր՝ ինչ աչ­քով ընկ­նում էր: «Ա­նար­դյու­նա­վե­տու­թյան» պատ­ճա­ռով: Ֆորս մա­ժո­րը կա­վարտ­վի, կփոխ­վի՞ նրա մտա­ծե­լա­կեր­պը, թե՞ այս­քա­նից հե­տո է­լի կմե­ղադ­րի բժիշկ­նե­րին ու յու­րա­յին­նե­րով ի­րեն շր­ջա­պա­տե­լով՝ աս­պա­րե­զից դուրս կմ­ղի փոր­ձա­ռու­նե­րին ու հե­ռան­կա­րա­յին­նե­րին: Նա միա­կը չէ: Դա տրենդ է բո­լոր աս­պա­րեզ­նե­րում՝ «Լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րը շա­րու­նակ­վում են» սկզ­բուն­քով:
Հըն­թացս պան­դե­միա­յի դեմ պայ­քա­րի նո­րա­նոր ձևե­րի փնտր­տու­քի մեջ վար­չա­պե­տը ժա­մա­նակ կու­նե­նա՞ մտա­ծե­լու, որ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱԿ Է ՓՈԽ­ՎԵԼ: Ինք­նա­բե­րա­բար ա­ռա­ջա­նում են խն­դիր­ներ, որ ին­քը հար­կադր­ված է լու­ծել: Օ­րի­նակ՝ այս գար­նա­նը, գու­ցե ամ­ռանն էլ տրանս­ֆերտ­ներ չեն լի­նե­լու, ոչ միայն դր­սից փող չի մտ­նե­լու, այլև՝ հա­զա­րա­վոր մար­դիկ երկ­րից դուրս չեն գա­լու, նրանց աշ­խա­տանք է պետք: Ճգ­նա­ժա­մի չի­նա­կան հիե­րոգ­լի­ֆի հա­կա­ռակ կող­մը՝ ՀՆԱ­ՐԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ, դա է: ՈՒ հնա­րա­վո­րու­թյու­նը այ­սօր պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյունն է ար­տադ­րո­ղին:
Նոր ար­տադ­րու­թյուն­ներ ստեղ­ծո­ղին, նոր աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծո­ղին: Հրա­շա­լի է, որ Վրաս­տա­նի վար­չա­պետ Գեոր­գի Գա­խա­րիան հայ­տա­րա­րել է՝ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ՝ բո­լոր բա­ժա­նորդ­նե­րի փո­խա­րեն, որ սպա­ռում են ա­վե­լի քան 200 կՎտ է­լեկտ­րաէ­ներ­գիա և ա­վե­լի քան 200 խմ բնա­կան գազ, պե­տու­թյու­նը կվ­ճա­րի 3 ամս­վա վճար­նե­րը: Նաև՝ աղ­բա­հա­վա­քու­թյան, նաև` ջրի: Նա նշել է, որ կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կը ծանր հար­ված է տն­տե­սու­թյա­նը, կա­րող է ա­ռա­ջաց­նել աշ­խա­տա­տե­ղե­րի կո­րուստ, և կա­ռա­վա­րու­թյունն ա­մեն ինչ ա­նե­լու է բնակ­չու­թյա­նը պաշտ­պա­նե­լու հա­մար: Պան­դե­միա­յի հետևանք­նե­րի վե­րաց­ման մեջ աշ­խար­հի եր­կր­նե­րը եր­կու մա­սի են բա­ժան­վում՝ ԱՄՆ-ը, Ֆրան­սիան, Մեծ Բրի­տա­նիան, Սեր­բիան, Հնդ­կաս­տա­նը, գու­ցե նաև այլ եր­կր­ներ, բնակ­չու­թյա­նը միան­վագ գու­մար են տա­լիս՝ կեն­ցա­ղա­յին ծախ­սե­րի ու սո­ված չմ­նա­լու հա­մար: Այդ գու­մար­նե­րը ա­րագ վե­րա­դառ­նում են պե­տու­թյա­նը՝ պա­հե­լով սպառ­ման շու­կան ու ար­տադ­րու­թյու­նը: Մյուս մա­սը փոր­ձում է ար­տադ­րու­թյու­նը պա­հել, որ մար­դիկ աշ­խա­տանք չկորց­նեն, բայց օ­րե­ցօր խս­տա­ցող կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լը դառ­նում է ապ­րիո­րի ու վտան­գա­վոր:
Իմ ներ­սի homo politicus-ը ինձ հա­մա­ռո­րեն հարց­նում է՝ ժա­մա­նա­կը չէ՞, որ փոխ­վի կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քը: Ֆորս մա­ժո­րը ու­նի իր պար­տադ­րանք­նե­րը, չի կա­րող եր­կի­րը նախ­կին կա­նոն­նե­րով կա­ռա­վար­վել ու վե­րա­կանգ­նել է պետք նա­խա­րա­րու­թյուն­նե­րը, որ չհիմ­նա­վոր­ված փակ­վել էին: Օ­րի­նակ՝ գյու­ղատն­տե­սու­թյա­նը, օ­րի­նակ՝ ար­դյու­նա­բե­րու­թյա­նը, օ­րի­նակ՝ է­ներ­գե­տի­կա­յի: Օ­րի­նակ՝ մշա­կույ­թի: Նկա­տե՞լ եք, որ ոչ վար­չա­պե­տը, ոչ պա­րե­տը, ոչ նա­խա­րա­րը ոչ մի խոր­հր­դակ­ցու­թյան, ոչ մի նիս­տի ժա­մա­նակ դեռ չեն անդ­րա­դար­ձել կոնկ­րետ մշա­կույ­թին ու մշա­կույ­թի մարդ­կանց:
Բա­ցի՝ ընդ­հան­րա­կան ո­րո­շում­նե­րը՝ փակ­վել են թատ­րոն­նե­րը, հա­մեր­գաս­րա­հե­րը, ցու­ցաս­րահ­նե­րը, և այլն, և այլն: Ինչ­պե՞ս են այ­սօր ապ­րում նրանք ու ինչ­պե՞ս են դի­մա­նում: Պե­տու­թյան հա­մա­տա­րած ան­տար­բե­րու­թյա­նը նրանք պա­տաս­խա­նում են ի­րենց հա­մա­տա­րած ան­տար­բե­րու­թյամբ՝ փայ­տը եր­կու ծայր ու­նի: Մնա­ցոր­դա­յին վե­րա­բեր­մուն­քը մշա­կույ­թին փաս­տա­ցի մեր կյան­քից դուրս է մղել մարդ­կանց, որ պե­տու­թյան անձ­նա­գիրն են ցան­կա­ցած երկ­րի հա­մար: Բայց ոչ Հա­յաս­տա­նի: Ին­չու՞ ոչ ոք՝ ոչ մի գրող, նկա­րիչ, դե­րա­սան, ե­րա­ժիշտ, գիտ­նա­կան իր պարտ­քը չի հա­մա­րում դի­մել բո­լո­րիս քա­ջա­լե­րան­քի, հույ­սի ու «ձա­խորդ օ­րե­րը կու­գան ու կեր­թա­ն»-ի խոս­քով: Ո­րով­հետև ոչ ոք չի հա­մա­րում, որ իր խոս­քը պետք է, կարևոր է, ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա, սպաս­ված է: ՈՒ դա դա­ժան է բո­լո­րիս հա­մար: Դա­ժան պա­տաս­խան է ոչ թե իշ­խա­նու­թյա­նը, այլ մեզ, որ հա­մա­ձայ­նել ենք իշ­խա­նու­թյան ո­րո­շում­նե­րին: Չենք դի­մադ­րել, չենք պա­հան­ջել, չենք ա­պա­ցու­ցել, որ սխալ է: Եվ ոչ միայն մշա­կույ­թի հար­ցում:
Ա­մե­րի­կա­ցի մի­լիար­դա­տեր, Tesla և SpaceX ըն­կե­րու­թյուն­նե­րի տնօ­րեն Ի­լոն Մաս­կը հի­վան­դա­նոց­նե­րին ար­հես­տա­կան շն­չա­ռա­կան հա­մա­կար­գեր է անվ­ճար տրա­մադ­րում։ «Մենք հա­վե­լյալ հա­մա­կար­գեր ու­նենք, որ ամ­բողջ աշ­խար­հով մեկ հի­վան­դա­նոց­նե­րին կա­ռաք­վեն: Սար­քե­րի և ա­ռաք­ման հա­մար որևէ գու­մար չի գանձ­վի։ Միակ պա­հանջն այն է, որ սար­քա­վո­րում­ներն ան­մի­ջա­պես օգ­տա­գործ­վեն հի­վանդ­նե­րի հա­մար և պա­հեստ­նե­րում չմ­նան: Խնդ­րում եմ՝ ինձ կամ @Tesla-ին տե­ղե­կաց­նել»,- գրել է Մաս­կը: Lamborghini-ին հայ­տա­րա­րել է, որ վե­րա­զի­նում է ո­րոշ ար­տադ­րա­մա­սեր՝ բժշ­կա­կան դի­մակ­ներ ար­տադ­րե­լու հա­մար: Գոր­ծա­րա­նը մեկ օ­րում կար­տադ­րի 1000 բժշ­կա­կան դի­մակ և 200 պաշտ­պա­նիչ էկ­րան: Ֆրան­սիա­յի օ­ծա­նե­լիք ար­տադ­րող ըն­կե­րու­թյուն­նե­րը միա­վոր­վել են ու ան­տի­սեպ­տիկ­ներ են ար­տադ­րում, «Պեռ­նո Ռի­կա­րը» նրանց 70000 լիտր սպիրտ է նվի­րել: Ֆրան­սիա­յի կու­տյու­րե­ներն ու բարձր մո­դա­յի տե­րե­րը միա­վո­րել են ար­տադ­րու­թյուն­նե­րը՝ դի­մակ­ներ, խա­լաթ­ներ ու բու­ժաշ­խա­տող­նե­րի, ոս­տի­կան­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ հան­դերձ­ներ են կա­րում: Հա­մազ­գա­յին միաս­նու­թյու­նը դա է՝ երբ ազ­գո­վին, ա­ռանց ես ու դու-ի, միա­սին, պայ­քա­րում են, որ օր ա­ռաջ ֆրան­սիա­ցի­նե­րը դա­դա­րեն մեռ­նել ու վե­րա­դառ­նան ի­րենց կյան­քին: Դա է պայ­քա­րի ձևը, վա­ղը, երբ պան­դե­միան ա­վարտ­վի, նրանք նո­րից են փո­ղոց դուրս գա­լու՝ դե­ղին կամ չգի­տեմ ինչ գույ­նի ժի­լետ­նե­րով ու իշ­խա­նու­թյան բա­րե­փո­խում­նե­րի դեմ են բո­ղո­քե­լու, բայց այ­սօր ա­նում են՝ ինչ կա­րող են, ինչ­պես ու ինչ­քան կա­րող են:
Իմ մի­ջի homo politicus-ը ու­րա­խա­նում է, որ հենց այս օ­րե­րին Ար­ցա­խում ե­ղան ընտ­րու­թյուն­ներ: Իմ homo politicus-ը բնավ չի զար­մա­նում ու ան­գամ չի զայ­րա­նում, որ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը՝ «ի գի­տու­թյուն են ըն­դու­նել այս­պես կոչ­ված «ընդ­հա­նուր ընտ­րու­թյուն­նե­րը», ո­րոնց ա­ռա­ջին փու­լը տե­ղի ու­նե­ցավ մար­տի 31-ին»։ Չի զար­մա­նում ու չի զայ­րա­նում, որ Ադր­բե­ջա­նի խայ­տա­ռակ ընտ­րու­թյուն­նե­րը «այս­պես կոչ­ված» չէին, Ար­ցա­խի­նը էին: Չի ու­րա­խա­նում, որ հա­մա­նա­խա­գահ­նե­րը, հա­մե­նայն դեպս, «ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման կոն­տեքս­տում ըն­դու­նում են Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյան դե­րը իր ա­պա­գան ո­րո­շե­լու հար­ցում հա­մա­նա­խա­գահ­նե­րի՝ մար­տի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նում տեղ գտած սկզ­բունք­նե­րին և տար­րե­րին հա­մա­պա­տաս­խան»։ Չի տխ­րում, որ «հա­մա­նա­խա­գահ­ներն ըն­դգ­ծում են, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը չի ճա­նաչ­վել որ­պես ան­կախ և ինք­նիշ­խան պե­տու­թյուն ոչ հա­մա­խա­գահ եր­կր­նե­րի, ոչ էլ որևէ այլ պե­տու­թյան կող­մից։ Հետևա­բար հա­մա­խա­գահ­նե­րը չեն ըն­դու­նում այդ «ընտ­րու­թյուն­նե­րի» ար­դյունք­նե­րը որ­պես Ղա­րա­բա­ղի օ­րի­նա­կան կար­գա­վի­ճա­կի վրա ազ­դող գոր­ծոն, և ըն­դգ­ծում են, որ ար­դյունք­նե­րը չեն կա­րող որևէ կերպ կան­խո­րո­շել Ղա­րա­բա­ղի վերջ­նա­կան կար­գա­վի­ճա­կը կամ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան եր­կա­րատև և խա­ղաղ կար­գա­վոր­ման հա­մար ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րի ել­քը»: Բայց իմ homo politicus-ը ու­զում է հարց­նել՝ դուք ի՞նչ եք ա­ռա­ջար­կում, ան­կախ պե­տու­թյան գո­յու­թյան ի՞նչ տար­բե­րակ կա՝ ա­ռանց ընտ­րու­թյուն­նե­րի: ՈՒ իմ homo politicus-ը ու­զում է հա­կա­դար­ձել՝ հենց էլ ըն­դու­նում եք ար­դյունք­նե­րը, հենց էլ այդ ար­դյունք­նե­րը կան­խո­րո­շում են թե Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կը, թե Ար­ցա­խի հար­ցի լու­ծու­մը: Պար­զա­պես դուք չեք այդ­քան հա­սու­նա­ցել, որ ըն­կա­լեք: Իմ homo politicus-ը նույն կերպ է վե­րա­բեր­վում ԵՄ հայ­տա­րա­րու­թյա­նը, որ հա­մա­րյա նա­խա­տիպն է հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայ­տա­րա­րու­թյան: Բնավ զար­մա­նա­լի չէ, որ Թուր­քիան է դա­տա­պար­տում Ար­ցա­խում ընտ­րու­թյուն­նե­րը, իսկ ո՞վ էր Ան­կա­րա­յին հարց­նում՝ ճա­նա­չու՞մ է, չի՞ ճա­նա­չում «ա­նօ­րի­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը», երբ նույ­նիսկ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ չկան, ու Թուր­քիան շա­րու­նա­կում է ան­պոչ գդա­լի իր դե­րը: Ար­ցախն իր ճա­նա­պար­հով է գնում՝ Ազ­գա­յին ժո­ղո­վում կլի­նեն 5 կու­սակ­ցու­թյուն­ներ: Նա­խա­գա­հը կըն­տր­վի երկ­րորդ փու­լով՝ ա­ռա­վե­լա­գույն ձայ­ներ հա­վա­քած եր­կու թեկ­նա­ծու­ներ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ու Մա­սիս Մա­յի­լյա­նը, ի­րենց հա­վակ­նու­թյուն­նե­րը կհաս­տա­տեն: Իսկ ընդ­հան­րա­պես՝ ինչ­քան պատ­րանք­ներ ջուրն ըն­կան, ու ինչ ա­նակն­կալ­ներ ար­ցախ­ցին ինքն ի­րեն մա­տու­ցեց մր­ցակ­ցա­յին ընտ­րու­թյուն­նե­րում, դեռ կերևա:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Իմ homo politicus-ը հու­շում է, որ վա­րա­կա­կիր­նե­րի թվով հա­զարն անց­նե­լու ենք, չվա­խե­նաք: Չվա­խե­նաք Մար­զա­հա­մեր­գա­յի­նի դա­տարկ մահ­ճա­կալ­նե­րի պատ­կե­րից, պար­զա­պես ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը պար­տա­վոր է ի­մա­նալ՝ մահ­ճա­կալ­նե­րը միջ­նորմ­նե­րով պետք է հեր­մե­տիկ մե­կու­սաց­վեն: Պա­րե­տը նոր սահ­մա­նա­փա­կում­ներ կմտց­նի, բայց ոչ մի պա­րետ չի կա­րող ար­գե­լել մտա­ծել: Cogito, ergo sum՝ «Մտա­ծում եմ, ու­րեմն կամ»: Ձեզ Ռե­նե Դե­կարտ զգա­ցեք, օգ­նում է: Մա­նա­վանդ ապ­րի­լի սկզ­բին, երբ լրա­նում է 2016-ի քա­ռօ­րյա­յի 4 տա­րին ու բո­լո­րիս ձգում է Ե­ռաբ­լու­րը: Հի­շա­տա­կի ձեր մո­մը այս տա­րի վա­ռեք իբրև ԿՅԱՆ­ՔԻ մոմ: Հի­շա­տա­կի ձեր խուն­կը ծխա­ցեք ու հա­րա­զա­տի կո­րուս­տը տա­նը մխա­ցեք: Նրանք հենց այս ՏՈՒՆՆ են պաշտ­պա­նել, տանն ապ­րե­լու մեր հնա­րա­վո­րու­թյու­նը, ու մենք ապ­րե­լով ենք նրանց կյան­քը հա­վեր­ժաց­նում: Չվա­խե­նաք: Կյան­քը ժա­մա­նակ է, ժա­մա­նա­կը կանգ չի առ­նում եր­բեք: Ողջ լե­րուք՝ սյուր­վի­վա­լիստ­նե­րը հաղ­թում են նույ­նիսկ ժա­մա­նա­կին: Պատ­վի­րա­նը նույնն է՝ չվա­րակ­վեք ու չվա­րա­կեք:
Դիտվել է՝ 2125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ