Շնա­բա­րո ծա­գում­նա­բա­նու­թ­յուն

Շնա­բա­րո ծա­գում­նա­բա­նու­թ­յուն
03.04.2020 | 00:14
ՈՒ­ղիղ մեկ ա­միս ա­ռաջ Հա­յաս­տա­նում գրանց­վեց նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման ա­ռա­ջին դեպ­քը: Այդ օ­րե­րին հայ­րե­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը, բարձ­րա­խոս ա­ռած, գյու­ղից գյուղ էին անց­նում ու ազ­դա­րա­րում հե­ղա­փո­խու­թյան ար­ժեք­նե­րի, սևե­րի ու սպի­տակ­նե­րի, հե­ղա­փո­խա­կան­նե­րի ու հա­կա­հե­ղա­փո­խա­կա­նե­րի մա­սին: Մեկ ա­միս ա­ռաջ իշ­խա­նու­թյուն­նե­րը դեռ եր­կու տա­րի ա­ռաջ­վա նույն երգն էին եր­գում ու մարդ­կանց հա­մո­զում՝ երկ­րին մեկ ան­ձի փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված հե­ղա­փո­խու­թյուն է պետք: Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն այդ օ­րե­րին ան­ձամբ էր ՀՀ «հպարտ քա­ղա­քա­ցու» «անձ­նագ­րեր» բա­ժա­նում քա­ղաք­նե­րում ու գյու­ղե­րում, գր­կում մարդ­կանց, ա­վան­դա­կան սել­ֆին ա­նում ու հոր­դո­րում՝ «հե­ղա­փո­խու­թյանն «ա­յո» ա­սել»: ՈՒ­ղիղ մեկ ա­միս անց, սա­կայն, նախ­կին իշ­խա­նու­թյան ստ­վեր­նե­րի դեմ պայ­քա­րող իշ­խա­նու­թյուն­նե­րին ծափ տվող­նե­րը գլ­խա­հակ, մտա­հոգ ու վախ­վո­րած սպա­սում են, թե իշ­խա­նու­թյուն­ներն ինչ­պես են պայ­քա­րե­լու և ի­րենց ա­զա­տե­լու երկիրը պա­տու­հա­սած վի­րու­սից:
Մար­դիկ, որ հա­մոզ­ված էին, թե կո­րո­նա­վի­րուսն ա­ռանձ­նա­պես վտան­գա­վոր բան չէ, ու դրա կան­խար­գել­ման հա­մար ա­ռանձ­նա­կի մի­ջո­ցա­ռում­ներ պետք չեն (նրանց այդ մա­սին ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն ան­ձամբ էր ա­սել), այժմ աստ­ղա­բաշ­խա­կան թանկ գնե­րով բժշ­կա­կան դի­մակ­ներ ու ձեռ­նոց­ներ են գնում, որ ո­րոշ չա­փով պաշտ­պան­վեն վա­րա­կից: Տնից դուրս չեն գա­լիս, աշ­խա­տան­քի չեն գնում, զրկ­վում են օր­վա ապ­րուս­տից այն պա­րա­գա­յում, երբ նա­խա­պես գի­տեին, թե դրա դե­մը տնա­կան օ­ղիով էլ կա­րե­լի է առ­նել: Նի­կոլ Փա­շի­նյանն էր այդ­պես ա­սում, ա­վե­լին` դեռ վս­տա­հեց­նում էր, թե պին­ցե­տով հատ-հատ կհա­նեն այդ վի­րու­սը, ո­րը մինչև հի­մա էլ պարզ չէ, թե «ում շունն է»:
Այդ­պես էլ չի­մա­նա­լով, թե «կո­րո­նա­վի­րուսն ում շունն է», բրի­տա­նա­ցի գիտ­նա­կան­նե­րը հի­մա էլ մեկ այլ գլուխ­կոտ­րու­կի վրա են չար­չար­վում՝ ի՞նչ օգ­տա­կա­րու­թյուն կա­րող է ու­նե­նալ այս օ­րե­րին մարդ­կանց հե­ռա­խո­սա­զան­գե­րին հետևե­լը, երբ, այս­պես ա­սած, բա­նը բա­նից ան­ցել է: Ընդ­դի­մու­թյունն ա­հա­զան­գում է՝ հա­մա­ճա­րա­կա­յին հիմ­քով պայ­մա­նա­վոր­ված ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ հե­ռա­խո­սա­զան­գե­րը ֆիք­սե­լը խո­սակ­ցու­թյու­նը գաղտ­նալ­սե­լու վտանգն ու­նի: Իշ­խա­նու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րում է ու խնդ­րում հա­վա­տալ՝ որևէ մե­կի խո­սակ­ցու­թյու­նը չեն լսե­լու: Բայց, սի­րե­լի՛ իշ­խա­նա­վոր­ներ, իմ ու ձեր հարևան անգ­րա­գետ Պո­ղո­սը ձեզ հա­վա­տա­լու ի՞նչ հիմք ու­նե­նա, երբ ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ նրան բա­ցատ­րում էինք կո­րո­նա­վի­րու­սի շնա­բա­րո ծա­գում­նա­բա­նու­թյան, պին­ցե­տով ու տնա­կան օ­ղիով չե­զո­քաց­ման բա­ցա­ռի­կու­թյան մա­սին, իսկ այ­սօր բազ­մա­թիվ նոր մո­դու­լա­յին բժշ­կա­կան մաս­նա­շեն­քեր եք կա­ռու­ցում, աշ­խա­տան­քի եք հրա­վի­րում բու­ժաշ­խա­տող­նե­րի ու մար­զա­հա­մե­ր­գա­յին հա­մա­լի­րը մե­կու­սաց­ման գո­տու վե­րա­ծում: Այժմ խո­սում եք մարդ­կա­յին կյան­քեր փր­կե­լու մա­սին, բայց ձե­զա­նից և որևէ մե­կը խիստ տո­նով չա­սաց՝ հան­գիստ թո­ղեք էջ­միա­ծին­ցի կնո­ջը: Ա­վե­լին՝ մե­ղադ­րե­ցիք «պե­տու­թյու­նից ջեր­մու­թյուն ու­նե­նա­լու փաս­տը թաքց­նե­լու մեջ»:
Կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թիվն ան­ցել է 650-ից, 5 մահ կա, ցա­վոք, իսկ իշ­խա­նու­թյուն­նե­րը դեռ շա­րու­նա­կում են պն­դել՝ ի­րենք ոչ մի վայր­կյան չեն վա­րա­նել, սխալ չեն գոր­ծել, աշ­խա­տել են մա­թե­մա­տի­կա­կան ճշգր­տու­թյամբ: Այժմ, գու­ցե, ա­նում են հնա­րա­վորն ու անհ­նա­րը, և տա Աստ­ված, որ այս մղ­ձա­վանջն ա­րագ ա­վարտ­վի, ու իշ­խա­նու­թյուն­նե­րը գի­տակ­ցեն՝ պե­տու­թյուն ղե­կա­վա­րելն ու ռիս­կե­րի կա­ռա­վա­րու­մը խա­ղու­պար չէ, հա­մա­վա­րակն էլ դռան շե­մի շուն չէ, որ քշես, հե­ռու գնա:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ