Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում՝ 736

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում՝ 736
03.04.2020 | 17:12

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 73-ով՝ հասնելով 736-ի՝ հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: Բացասական են եղել 3 258 թեստերի արդյունքները:


Առողջապահության նախարարը հաղորդել է երեկվա ընթացքում 10 առողջացած պացիենտների՝ բժշկական կենտրոններից դուրս գրվելու մասին, կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների ընդհանուր թիվը հասավ 43-ի:
Երեկ և անցած գիշեր հաղորդվեց կորոնավիրուսով վարակվածների մահվան 3 նոր դեպքերի մասին, մահացածների ընդհանուր թիվը հասավ 7-ի:

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ