Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել
03.04.2020 | 17:13

«Կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի ախտորոշման թեստերը Հայաստանում արտադրելու մեր առաջարկը», - ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: Օրեր առաջ պարետ Տիգրան Ավինյանը շեշտել էր՝ թեստավորումների քանակի ավելացումը գերակա խնդիր է, գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում են տեղական արտադրության հարցը: «Արտադրությունը հիմնված է արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ պարագաները, նյութերը կարելի է այս պահին ձեռք բերել, ունենալ բավականաչափ պաշարներ և այդ թեստերը արտադրել»՝ «Ազատության» հետ զրույցում նշեց Առաքելյանը:


Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ բանակցում են եվրոպական, չինական, Սինգապուրի ու Մալայզիայի արտադրողների հետ, այնտեղից հնարավոր է ներկրել թեստերի համար անհրաժեշտ նյութերը:
Արսեն Առաքելյանն ասում է՝ այդ նյութերի պակաս աշխարհում չկա, բայց կա թեստերի դեֆիցիտ: «Օրինակ՝ ամերիկյան ընկերությունները, որոնք թեստը արտադրում են, նույն Thermo Fisher ընկերությունը, ինքը Հայաստանին թեստեր երևի թե չի մատակարարի, որովհետև խնդիր ունի Ամերիկայի պահանջարկը բավարարելու: Նույնը վերաբերում է մյուս ընկերություններին, որոնք այդ թեստերը արտադրում են», - ընդգծեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը:
Հայաստանն այս պահին վիրուսի ախտորոշման թեստեր ստանում է Ռուսաստանից, Ճապոնիայից:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ