Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորոնավիրուսով ախտահարվել է մեկ միլիոն մարդ

Կորոնավիրուսով ախտահարվել է մեկ միլիոն մարդ
03.04.2020 | 17:15

ԱՄՆ-ում Ջոն Հոփքինսի համալսարանի մասնագետները հայտնել են, որ աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով՝ ապրիլի 3-ին Երևանի ժամանակով ժամը 02:00-ին: COVID-19-ի հարուցած թոքաբորբից աշխարհում մահացել է 51 400 մարդ: Զեկույցի հեղինակների փոխանցմամբ՝ վարակվածների և զոհերի իրական թիվը հավանաբար շատ ավելի մեծ է:


Մասամբ դա բացատրվում է տարբեր երկրներում վիճակագրությունը կազմելու տարբեր մոտեցումներով, COVID-19-ի մեղմ ընթացքի պարագայում դրանք հաճախ չեն գրանցվում որպես կորոնավիրուսի հետևանք: Մասամբ էլ բացատրվում է «արագ թեստերի» պակասով, իսկ որոշ երկրներում էլ իշխանությունները, ենթադրաբար փորձելով կանխել հնարավոր խուճապը կամ ելնելով ներքաղաքական այլ հանգամանքներից, արժանահավատ տեղեկատվություն չեն հրապարակում:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ